Հետաքրքրաշարժ մաթեմատիկա` խաղ-գործունեությամբ
Մարինե Մարտիրոսյան
Սովորողներն ընտանեկան նախագծերով պատրաստել են մաթեմատիկական ինքնաշեն խաղ-քարտեր։ Տեսանյութերով պատմում են պատրաստման ընթացքի մասին։ Այսօր կրթական պարտեզում բացօթյա կանաչ միջավայրում անցկացրեցինք հետաքրքրաշարժ մաթեմատիկական խաղ-գործունեություն։ Շրջելով, միմյանց փոխանցելով ինքնաշեն խաղերը, շարունակեցինք ստեղծագործել և գտնել քարտերի համար այլ խաղային հնարներ։ Նյութը` դասարանական բլոգում։