«Ես կարողանում եմ. ընթերցումներով խաղ-բեմադրում

«Ես կարողանում եմ. ընթերցումներով խաղ-բեմադրում

Մարինե Մարտիրոսյան

Արևելյան դպրոցի 2.2 դասարանի սովորողները «Ես կարողանում եմ» ստուգատեսի շրջանակում ներկայացնում են իրենց ընթերցողական, ստեղծագործական կարողությունները։ Ընթերցած նյութի շուրջ ստեղծագործելով, կերպար ստեղծելով, ծեփելու, տիկնիկագործությամբ սովորողները զգում են կերպարի հուզական վիճակը, նկարագրում են, բնութագրում։ Խաղի միջոցով ապրումակցում են, ձեռք են բերում հույզերն ազատ արտահայտելու հնարավորություն։ Կերպարի դերում խաղալը թույլ է տալիս վեր հանել ներքին հույզերը, արդարացնել, գովել հերոսին տարբեր իրավիճակներում: Նյութը՝ դասարանական բլոգում։

easternschool