Կանաչ օր կրթական պարտեզում
Սեդա Վիրաբյան
Մայիսյան հավաքի շրջանակում Արևելյան դպրոցի 2․3 դասարանի սովորողներն ընկեր Գոհարի հետ «Կանաչ օր կրթական պարտեզում» նախագծի ընթացքում տնկեցին սենյակային բույսեր՝ մեր դասարանում ստեղծելով կանաչի նոր անկյուն։ Ծաղկատունկն իրականացնելուց հետո տղաները բակային աշխատանքներում օգնեցին ընկեր Արմենին՝ հավաքելով հնձած խոտը, իսկ աղջիկները սիրով խնամեցին միջավայրը և հավաքեցին թափված աղբը։
Նյութը՝ բլոգում։