Մանկավարժական խորհրդով հավաք

Մանկավարժական խորհրդով հավաք

Լուսաբանումը՝ Լենա Ղազարյանի

Օրակարգի շրջանակում շարունակվում են կրթահամալիրի զարգացմանն ու կրթական գործընթացի կազմակերպմանն ուղղված աշխատանքները։ Այս օրերին առաջնահերթ ուշադրություն է դարձվում ԿՏԱԿ համակարգում զարգացման բնութագրերի լրացմանը, ինչը կարևոր քայլ է սովորողների առաջընթացի ամբողջական գնահատման համար։

Մայիսի 5-ից մեկնարկել է հեղինակային կրթական ծրագրերի հեղինակների մայիսյան ամենամյա 21-րդ հավաքը, որը կտևի մինչև մայիսի 22-ը՝ միավորելով կրթական համայնքը փորձի փոխանակման, քննարկումների և նոր նախաձեռնությունների շուրջ։

Օրակարգում առանձնահատուկ տեղ ունի 6-րդ դասարաններում սովորողների ուսումնական ժամերգության նախապատրաստման աշխատանքները։

Միաժամանակ ընթանում են «Հանրակրթական էկոտուր 2026» ծրագրի նախապատրաստական և իրականացվող աշխատանքները։

Մայիսի 25-ից կմեկնարկի ուսումնական չորրորդ շրջանը՝ լողափնյա ճամբարներով, որոնք կտևեն մինչև հունիսի 12-ը՝ ապահովելով ակտիվ, ստեղծագործական և բաց միջավայր։ Նույն ժամանակահատվածում կսկսվեն նաև լրացուցիչ կրթության ամառային ճամբարները։

Հանրապետության օրերին՝ մայիսի 28-ին, նախատեսվում է «Մեր տոնը բարձունքին» նախագծով վերելքներ դեպի հանրապետության բարձրունքներ։

Շարունակվում են նաև գարնանային բակային աշխատանքները՝ կրթական միջավայրի բարելավման և խնամքի նպատակով։ Օրակարգում ներառված այլ հարցերը քննարկվում են ընթացիկ կարգով։


southschool