Մանկավարժական խորհրդով հավաք

Մանկավարժական խորհրդով հավաք

Հարավային դպրոց-պարտեզ

Օրակարգի շրջանակում շարունակվում են կրթահամալիրի զարգացմանն ու կրթական գործընթացի կազմակերպմանն ուղղված աշխատանքները։ Այս օրերին առաջնահերթ ուշադրություն է դարձվում ԿՏԱԿ համակարգում զարգացման բնութագրերի լրացմանը, ինչը կարևոր քայլ է սովորողների առաջընթացի ամբողջական գնահատման համար։


Մայիսի 5-ից մեկնարկել է հեղինակային կրթական ծրագրերի հեղինակների մայիսյան ամենամյա 21-րդ հավաքը, որը կտևի մինչև մայիսի 22-ը՝ միավորելով կրթական համայնքը փորձի փոխանակման, քննարկումների և նոր նախաձեռնությունների շուրջ։


Օրակարգում առանձնահատուկ տեղ ունի ուսումնական ժամերգությունը՝ որպես կրթական  կարևոր բաղադրիչ։ Միաժամանակ ընթանում են «Հանրակրթական էկոտուր 2026» ծրագրի նախապատրաստական և իրականացվող աշխատանքները։


Մայիսի 25-ից կմեկնարկի ուսումնական չորրորդ շրջանը՝ լողափնյա բաց ճամբարներով, որոնք կտևեն մինչև հունիսի 12-ը՝ ապահովելով ակտիվ, գործնական և բաց, ստեղծագործական միջավայր։ Նույն ժամանակահատվածում կսկսվեն նաև լրացուցիչ կրթության ամառային ճամբարները։


Հանրապետության օրերին՝ մայիսի 28-ին, նախատեսվում է «Մեր տոնը բարձունքին» նախագծով վերելքներ դեպի հանրապետության բոլոր բարձունքները։


Շարունակվում են նաև գարնանային բակային աշխատանքները՝ կրթական միջավայրի բարելավման և խնամքի նպատակով։


Օրակարգում ներառված այլ հարցերը քննարկվում են ընթացիկ կարգով: