«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի հրավեր

 «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի հրավեր

Մայիսի 13, ժամը 14։00

  Երևանի  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Քրոնոս» գիտակների ակումբը սիրով հրավիրում է Հեղինակային ծրագրի ամենամյա  մայիսյան բաց հավաքի շրջանակում մասնակցելու  «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի մրցույթին։

Մայիսի 13, ժամը 14։00, վայրը՝ Բաբաջանյան 25,  Ավագ-դպրոց վարժարան

 

Մասնակցության համար լրացնել  հայտ 

Խաղին կարող են մասնակցել Հանրապետության բոլոր դպրոցների թիմերը։

Խաղի կանոնները


  • թիմը ներկայանում է 6 հոգանոց կազմով,
  • խաղը անց է կացվում երեք փուլով,
  • թիմերը յուրաքանչյուր փուլում ստանում են 8 հարց,
  • պատասխանելու համար տրվում է մեկ րոպե ժամանակ
  • հաղթող է ճանաչվում առավելագույն քանակի հարցերի պատասխանող թիմը
  • արդյունքների հավասարության դեպքում կհնչեն լրացուցիչ հարցեր։
Համակարգումն Էմանուել Ագջոյանի

Հարցերի դեպքում զանգահարել՝ հեռ․ +374 98 775 815

highschool