Հետազոտական աշխատանքների աշխատարան
Մայիսի 15, ժամը 09։00-ից
Մեթոդաբանություն, փորձի ներկայացում և գործնական կիրառում
Մայիսի 15, ժամը 09։00-ից, վայրը՝ Բաբաջանյան 25, Ավագ-դպրոց վարժարան
Մասնակցության համար խնդրում ենք լրացնել հայտը
Նպատակը
- Մասնակիցներին ծանոթացնել
վարժարանում հետազոտական աշխատանքների կազմակերպման և իրականացման մեթոդաբանությանը՝
տեսական ներկայացումն ուղեկցելով գործնական կիրառությամբ, փորձի փոխանակմամբ և ոլորտային
աշխատարաններում անմիջական աշխատանքի հնարավորությամբ։
Աշխատարանի բովանդակությունը
- շրջայց դպրոցում և ծանոթացում հետազոտական աշխատանքների իրականացման
կրթական միջավայրին,
- վարժարանում հետազոտական աշխատանքի կազմակերպման ընթացքի, բովանդակության
և կառուցվածքի ներկայացում,
- հետազոտական աշխատանքների հանրայնացման ձևերի ներկայացում,
- ոլորտային խմբային գործնական աշխատանք,
- պանելային քննարկում և փորձի փոխանակում,
- հետազոտական աշխատանքների պաշտպանության գործընթացի մասնակցային դիտարկում։
Հանրայնացման բաղադրիչ
Հետազոտական
աշխատանքի կարևոր փուլերից մեկը դրա հանրայնացումն է։ Աշխատարանի ընթացքում կներկայացվեն
հանրայնացման հետևյալ հարթակները․
- «Դիտանկյուն» ամսագիր՝ որպես հետազոտական աշխատանքների լուսաբանման և հանրային ներկայացման ձև,
- «Դպիր» ամսագրի ալմանախ-հավելված՝ որպես հետազոտական արդյունքների ամփոփ ներկայացման հարթակ։
Գործնական բաղադրիչ
Մասնակիցները
կաշխատեն ոլորտային խմբերով՝ ըստ ուսումնական բնագավառների։
Աշխատանքային փուլում նախատեսվում է՝
- ներկայացնել հետազոտական աշխատանքին ներկայացվող հիմնական պահանջները՝ նպատակ, խնդիրներ, արդիականություն, գրականության ցանկ, մեթոդաբանություն, տեխնիկական ձևաչափ,
- կոնկրետ կամ առաջարկվող թեմաների օրինակներով մշակել հետազոտական աշխատանքի կառուցվածքային կմախքը,
- իրականացնել գործնական աշխատանք հետազոտական աշխատանքի լուսաբանման բաղադրիչի շուրջ՝ մեկ աշխատանքի ունկնդրման և վերլուծության միջոցով։
Օրակարգ
- 09:00-ից մասնակիցների գրանցում
- 09:40–10:50` հետազոտական աշխատանքների իրականացման կարգի և փորձի ներկայացում (Ավագ դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյան, դասավանդողներ Սամվել Թամազյան, Արմեն Ոսկանյան, Աշոտ Տիգրանյան, Անահիտ Գրիգորյան և սովորողներ)
- 11:00–12:30` խմբերն աշխատում են ըստ առարկայական
նախասիրությունների․ գործնական աշխատարաններ
- 12:30–13:30` սուրճի ընդմիջում
- 13:40-14:40` մասնակցություն հետազոտական
աշխատանքների պաշտպանության գործընթացին
- 14:40-15։00` ամփոփում, մասնակցության վկայագրերի հանձնում
Համակարգումը՝ Անուշ Ներսիսյանի
Հարցերի դեպքում զանգահարել՝ հեռ․ +374 98 84 53 97