Այցելություն Էջմիածին՝ Ռուբեն Սևակի թանգարան
Թամար Ղահրամանյան
Ապրիլի 23-ին Քոլեջի մի փոքրիկ խումբ սովորողներ մասնակցեցին Հետազոտական վարժարանի սովորողների՝ Ռուբեն Սևակի ստեղծագործությունների թեմաներով հետազոտական աշխատանքների պաշտպանությանը, որը տեղի ունեցավ Էջմիածին քաղաքի Ռուբեն Սևակի թանգարանում։ Պաշտպանության ընթացքում մեր սովորողները ընթերցեցին Ռուբեն Սևակի բանաստեղծություններից։ Ապա շրջեցին թանգարանում ՝ մոտիկից ճանաչելով բանաստեղծ, արձակագիր և բժիշկ Ռ․Սևակին։ Եղան նաև Էջմիածնի Մայր տաճարում։ «Կարդում ենք արևմտահայ պոեզիա» նախագիծն իրականացնելու այս օրերին սա հրաշալի մեկնարկ էր սովորողների համար։ Առաջարկում եմ կարդալ սովորողների տպավորություններն ու դիտել տեսանյութը։ Շարունակությունը ՝ դասավանդողի բլոգում։