Ստեղծագործությունների թաքցված ուղերձների բացահայտումներ
Նախագծի հանրային ներկայացում. Յուրա Գանջալյան և 11-րդ դասարանցիներ
Գրական, կերպարվեստի, երաժշտական, կինեմատոգրաֆիական ստեղծագործություններում
հեղինակները շատ հաճախ իրենց գաղափարները, հիմնական ասելիքը ուղիղ ձևով չեն արտահայտում:
Նրանք դա անում են փոխաբերական արտահայտչամիջոցներով, թաքցված ուղերձներով, և շատ հաճախ
էլ հենց այդ թաքցված ուղերձների ընկալումն է տվյալ ստեղծագործությունն օժտում գրավիչ
հետաքրքրությամբ:
Մարտ-ապրիլ ամիսների ընթացքում 11-րդ դասարանցիների իմ խումբը հենց այդպիսի մի կարճաժամկետ նախագիծ իրականացրեց, որի հանրային ներկայացումը կայացավ ապրիլի 23-ին Հետազոտական վարժարանի ընթերցասրահում: Սովորողներն իրենք էին ընտրել իրենց թեմաները: Յուրաքանչյուր թեմայի իրականացում պահանջում էր փոքրածավալ և, միևնույն ժամանակ, լուրջ հետազոտական աշխատանքի իրականացում:
Ավելին՝ Յուրա Գանջալյանի բլոգում