Մայիսյան ամենամյա հավաք 2026

Մայիսյան ամենամյա հավաք 2026

Հրավեր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հրավիրում է մասնակցելու հեղինակային մանկավարժության մայիսյան ամենամյա 21-րդ ստեղծագործական հավաքին՝ նախատեսված կրթահամալիրի 2025-2026 ուսումնական տարվա օրացույցով, «Նորարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ամենամյա դրամաշնորհային 2026թ. ծրագրով։

Հավաքի ծրագրում՝

  • բլեյան դպրոցի ուսումնական հաստատությունները՝ բազային կրթության դպրոց-պարտեզ, տեխնոլոգիական հանրակրթության միջին դպրոց, հետազոտական վարժարան ավագ դպրոց, մասնագիտական ուսուցման քոլեջ, և ուսումնական կենտրոնները.
  • բլեյան դպրոց կրթական ծրագրի շուրջտարյա կազմակերպում.
  • ուսուցիչների, սովորողների հետազոտական, ստեղծագործական արդյունավետ աշխատանքի, ուսումնական նախագծերի խրախուսման այլընտրանքային համակարգ
  • բլեյան դպրոց այլ ուսումնական հաստատությունում, այլ բնակավայրում. նախաձեռնություններ.
  • վերապատրաստման դասընթացներ.
  • գործընկերություն, այդ թվում՝ նաև միջազգային. հանրակրթական փոխանակումներ, կամուրջներ.
  • Կրթական պարտեզ բնակելի արվարձանում. ուսուցման հեղինակային միջավայր։

Մասնակիցները կարող են օգտվել կրթական փոխանակումների կացարանից։

Մասնակցության համար խնդրում ենք լրացնել հայտը։

Հավաքի աշխատակարգին ծանոթացեք այստեղ։

MSKH