Մի օր Վաղարշապատում
Ասյա Ծատրյան
Այս տարի ապրիլի 18-ը ՀՀ կառավարության որոշմամբ հայտարարվեց աշխատանքային։ Շաբաթօրյա դասաժամերը դարձան իսկական վայելք ճամփորդ սեբաստացիերի համար։ 6-րդ դասարանների սովորողները հայրենագիտական բաց դասի մասնակիցներ դարձան Վաղարշապատում։ Աստվածաշնչյան ամենաջերմ զրույցները, ամենահետաքրքիր պատմական դրվագները սովորողներին հրամցրին տեր Մարկոսը, սարկավագ Քաջիկն ու սարկավագ Գրիգորը։ Անակնկալ նվերներով ու սիրուն տպավորություններով վերադարձանք հարազատ կրթահամալիր։ Եթե վեցօրյա աշխատանքային շաբաթ, ուրեմն՝ այսպիսին։ Բոլոր մանրամասները՝ տեսանյութում.