12-րդ դասարանում սովորելը՝ մասնագիտական կողմնորոշման խթան
Մարգարիտ Սարգսյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հետազոտական վարժարանում ապրիլ-մայիսը «Ցտեսություն» նախագծերի՝ սովորողների անհատական, խմբային նախագծերի ներկայացման ամիսներ են։ Սիրով հրավիրում ենք շրջանավարտ Անդրանիկ Փարադյանի վարպետության դասին, որը նվիրված է մեր օրերի մեծագույն մուլտիպլիկատոր Յուրի Նորշտեյնի «Сказка сказок» անիմացիոն ֆիլմի քննարկմանը։
Հանդիպման ժամանակ կքննարկվի մուլտֆիլմի կառուցվածքը` բացահայտելով նրա առեղծվածային ազդեցության մի մասը։
Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 20 – ին՝ 10։10, Ավագ դպրոցի ընթերցասրահում։
Նախագիծը՝ Մարգարիտ Սարգսյանի բլոգում։