Հանդիպում Ժիրայր Լիպարիտյանի հետ. լուսաբանում

Հանդիպում Ժիրայր Լիպարիտյանի հետ. լուսաբանում

Վարդան Կարապետյան

Հասարակագիտական ստուգատեսի շրջանակում ապրիլի 9-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետազոտական վարժարանի հյուրը հասարակական, քաղաքական գործիչ, դիվանագետ, Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարարի առաջին տեղակալ /1993-1994թթ./, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանն էր։ Հանդիպման թեման էր՝ «Հայաստանի անկախացման գործընթացը 1990-1991թթ.», սակայն բանախոսը չսահմանափակվեց նշված թեմայով և անդրադարձավ անկախության նախապատմությունից մինչև իի պաշտոնավարման ավարտն ընկած ժամանակաշրջանի իրադարձություններին /1997թ. դեկտեմբեր/, ինչպես նաև իր դիվանագիտական փորձին՝ կարևորելով հայոց և համաշխարհային պատմության իմացությունը։ Հանդիպումն ընթացավ հարցուպատասխանի և քննարկման ձևաչափով, որի ավարտին առանձին սովորողներ պարոն Լիպարիտյանի հետ հետագա համագործակցության պայմանավորվածություններ ձեռք բերեցին:


Լուսաբանումը՝ մասնակից սովորողների բլոգներում.


Ամփոփումը՝ հասարակագիտական մասնախմբի բլոգում


Համակարգումը՝ Վարդան Կարապետյանի, Աշոտ Տիգրանյանի
Էջի լուսանկարը՝ Մարիա Բաբաջանյանի

highschool