Իմ սեբաստացի պապիկը

Իմ սեբաստացի պապիկը

Նախագծի հեղինակ՝ Մարիամ Խաչիկյան

Մեր հյուրը պապիկս է, ով անցել է մեծ ճանապարհ։

Նախագծի գաղափարն առաջացավ, երբ հերթական պատմության դասաժամին տիար Տիգրանյանը խոսեց Մեսրոպ Մաշտոցի և գրերի գյուտի թեմայով գրված ժամանակակից մի գրքի մասին։ Ինձ հետաքրքրեց հեղինակը, քանի որ օրեր առաջ պապիկիցս նվեր էի ստացել իր իսկ հեղինակած գիրքը՝ <Մեսրոպ Մաշտոց․ հայոց գրերի գյուտը>։ Պարզվեց նույն հեղինակի մասին է խոսքը՝ Էդուարդ Խաչիկյան։ Շատ ուրախացա, իսկ ուսուցչիս առաջարկից ոգևորվեցի ու հայտարարեցի, որ պապիկս կայցելի մեզ։

Նախագիծը և օրվա լուսաբանումը տե՛ս իմ բլոգում։

MSKH westernschool