Քոլեջի ընդունելություն՝ մասնագիտական աշխատարաններով
Լիլիթ Սահակյան
Սեբաստացի քոլեջը ապրիլի 20-23-ը կազմակերպում է 2026-2027 ուստարվա ընդունելություն՝ մասնագիտական աշխատարաններով։
Աշխատարանը մասնագիտական կրթության կազմակերպման գործունեության ձևաչափ է, որը միավորում է ուսուցումը, ստեղծարար փորձառությունը, անձնային ներուժի բացահայտումը և մասնագիտակա-ն կողմնորոշումը՝ իրական-գործնական միջավայրում։ Աշխատարանն ուսումնական փորձառության հարթակ է, որտեղ դիմորդը ներգրավվում է գործնական, նախագծային, հետազոտական և թիմային աշխատանքների մեջ, փորձարկում է իր մասնագիտական հետաքրքրությունները իրական խնդիրների լուծման գործընթացում, ձեռք է բերում հիմքային հմտություններ տվյալ ոլորտում, զարգացնում է հաղորդակցական, թվային, ստեղծարար և մեդիագրագիտության կարողությունները։ Աշխատակարգը՝ Որակի կենտրոնի բլոգում։