Բաց դռների օր Սեբաստացի քոլեջում

Բաց դռների օր Սեբաստացի քոլեջում

Լիլիթ Սահակյան

Սիրելի՛ դիմորդ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջը հայտարարում է 2026–2027 ուսումնական տարվա ընդունելություն՝ հետաքրքիր և պահանջված մասնագիտություններով։

Ապրիլի 17-ին՝ ժամը 13:30-ին, սիրով հրավիրում ենք մասնակցելու  Քոլեջի բաց դռների օրվա միջոցառմանը, որի ընթացքում դու կկարողանաս՝

  • ծանոթանալ Քոլեջում ուսուցանվող մասնագիտություններին,
  • իմանալ, թե ինչպես է կազմակերպվում ուսումնական գործընթացը,
  • տեղեկանալ ընդունելության պայմաններին,
  • լսել ապրիլի 20–23-ը անցկացվող մասնագիտական աշխատարանների մասին։

Մասնակցելու համար լրացրու հայտը։

Սպասում ենք քեզ՝ բացահայտելու քո ապագա մասնագիտությունը։ 🚀

MSKH college