Ներկայանում են 12-րդ դասարանցիները։ Հրավեր

Ներկայանում են 12-րդ դասարանցիները։ Հրավեր

Խորհրդատու ուսուցիչ՝ Մարգարիտ Սարգսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հետազոտական վարժարանում ապրիլ-մայիսը «Ցտեսություն» նախագծերի՝ սովորողների անհատական, խմբային նախագծերի ներկայացման ամիսներ են։ Սիրով   հրավիրում ենք շրջանավարտ Անդրանիկ Փարադյանի վարպետության դասին, որը նվիրված է մեր օրերի մեծագույն մուլտիպլիկատոր Յուրի Նորշտեյնի «Сказка сказок» անիմացիոն ֆիլմի քննարկմանը։

Հանդիպման ժամանակ կքննարկվի մուլտֆիլմի կառուցվածքը` բացահայտելով նրա առեղծվածային ազդեցության մի մասը։ 

Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 20 – ին՝ 10։10, Ավագ դպրոցի ընթերցասրահում։

Վարպետության դասի համակարգող՝ Անդրանիկ Փարադյան

Խորհրդատու ուսուցիչ՝ Մարգարիտ Սարգսյան

Հանդիպումից առաջ խրախուսելի է դիտել մուլտֆիլմը։

Մանրամասները՝ նախագծում։

 

 

highschool