«Սուրբ Զատիկ» նախագծի ամփոփում
Ալվարդ Անդրեասյան
Այս գարնանային գեղեցիկ օրերին մեր դպրոցում զատկական հետաքրքիր և բովանդակալից նախագիծ իրականացրեցինք։ Նախագծի ընթացքում սովորողները մեծ ոգևորությամբ մասնակցեցին ածիկացանի գործընթացին՝ սեփական ձեռքերով ցանեցին ցորենը, խնամքով ջրեցին և օրեցօր հետևեցին նրա աճին։ Մեր աճեցրած ածիկները ո՛չ միայն գարնան ու նոր կյանքի զարթոնքի, այլև սովորողների համբերության և շարունակական հոգատարության խորհրդանիշը դարձան։
Ավելին՝ բլոգում։