Ապրիլի 2-ը աուտիզմի իրազեկման միջազգային օրն է
Ապրիլի 2-ը մեզ հիշեցնում է մի կարևոր ճշմարտություն՝ աշխարհը բոլորի համար նույն կերպ չի հնչում, նույն կերպ չի զգացվում, նույն կերպ չի ընկալվում։
Ապրիլի 2-ը միայն տեղեկանալու մասին չէ։ Այն նաև կանգ առնելու, մտածելու և փորձելու մասին է՝ հասկանալ այն երեխաներին, որոնք աշխարհը տեսնում են մի փոքր այլ կերպ։
Եվ գուցե ամենակարևոր հարցը, որ կարող ենք մեզ տալ այսօր՝️ իսկ մենք փորձե՞լ ենք երբևէ տեսնել աշխարհը նրանց աչքերով…
«Եկենք փորձենք մի պահ տեսնել աշխարհը նրանց աչքերով…»
Ես երբեմն չեմ սիրում աղմուկը…
Երբ բոլորը ծիծաղում են, իմ ականջներում դա շատ բարձր է հնչում։
Երբ դու ասում ես՝ «նայիր ինձ», ես փորձում եմ, բայց դա ինձ համար հեշտ չէ։
Ես ուզում եմ խաղալ քեզ հետ…
պարզապես երբեմն չգիտեմ՝ ինչպես մոտենալ։
Ես չեմ լռում, որովհետև չեմ ուզում խոսել։
Ես լռում եմ, որովհետև աշխարհը երբեմն շատ արագ է ինձ համար։
Ավելին՝ «Երբ աշխարհը մի քիչ բարձր է հնչում…»
Ինչպե՞ս է արտահայտվում աուտիզմը
Սոցիալական փոխազդեցություն
Աուտիզմ ունեցող երեխաները հաճախ դժվարանում են՝
- հասկանալ այլ մարդկանց հույզերը,
- պահպանել աչքի կոնտակտ,
- կիսվել իրենց զգացմունքներով կամ փորձով,
- սկսվել շփումը կամ խաղը առաջինը,
- ընկալել մարդկանց որպես սոցիալական գործընկերներ, այլ ոչ պարզապես որպես միջավայրի բաղադրիչներ։
Ինչպե՞ս աջակցել դպրոցում
Դպրոցը կարող է դառնալ իրական աջակցող տարածք, եթե ապահովվեն՝
- անհատական մոտեցում,
- տեսողական աջակցություններ՝ գրաֆիկներ, քարտեր, հուշաթերթիկներ,
- պարզ ու կարճ հրահանգներ,
- հանգստի / սենսորային անկյուն,
- համագործակցություն ուսուցչի, հոգեբանի և հատուկ մանկավարժի միջև,
- ճկունություն առաջադրանքներում։