Մաթեմատիկական ամսագիր։ Ապրիլ — մայիս։ Քոլեջի ուսանողների կողմից ստեղծված մաթեմատիկական-մասնագիտական թվային խաղեր
Ելենա Օհանյան
Մաթեմատիկական ամսագրի ապրիլ և մայիս ամիսների հերթական համարներում Քոլեջի ուսանողները հանդես կգան իրենց պատրաստած մաթեմատիկական-մասնագիտական թվային խաղերի խմբով, որոնք «Մաթեմատիկական — մասնագիտական փազլների, խաղերի կազմում» նախագծի ընթացքում կատարվող շարունակական աշխատանքների մաս են կազմում։
Նախագծի իրականացման ամբողջ ընթացքում ուսանողները զարգացնում են իրենց մասնագիտական գիտելիքները, տրամաբանական մտածողությունը, բացահայտում են մաթեմատիկայի և իրենց ընտրած մասնագիտական ոլորտների միջև առկա ամուր միջառարկայական կապերը։ Խնդիրների և փազլների միջոցով մենք կարողացանք ցույց տալ, թե ինչպես են տեսական գիտելիքներն ուղղակիորեն կիրառվում գործնական, մասնագիտական իրավիճակներում՝ այդպիսով զարգացնելով ուսանողների մոտ քննադատական վերլուծության և խնդիրների լուծման հմտություններ։
Ստորև հղումներով անցնելով կարող եք ծանոթանալ խաղերին և խաղալ։