Ներկայանում են 9-րդ դասարանի սովորողները․ էսսեագրություն
Տաթև Աբրահամյան
Ինչպես հայտնի է, այս ուսումնական տարի ԿԳՄՍ նախարարության կողմից փոփոխվել են 9-րդ դասարանի «Պատմություն» և «Հայ գրականություն» առարկաների քննության ձևաչափերը։ Քննությունը կանցկացվի երկու առարկաներից ինտեգրված էսսեի միջոցով։ Այս ընթացքում սովորողների հետ ուսումնասիրել ենք էսսեագրության սկզբունքները և գրել էսսեներ։ Պատրաստի և ստացված աշխատանքները հրապարակվել են ,,Պատուհան,, ամսագրի մարտյան համարում։