Բաց հավաք Արևմտյան դպրոց-պարտեզում
Լուսաբանումը՝ Սուսաննա Ասլանյանի
Մարտի 27-ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզում կազմակերպվել էր բաց հավաք, որն անցավ ջերմ և ակտիվ մթնոլորտում։ Հյուրընկալել էինք տարբեր դպրոցների մանկավարժական աշխատողների, ովքեր եկել էին ծանոթանալու կրթահամալիրի այլընտրանքային հեղինակային ծրագրին և «դպրոց-պարտեզ» մոդելին։
Հավաքի ընթացքում կրթահամալիրի տնօրեն Գոհար Բալջյանը ներկայացրեց կրթահամալիրի 7 ուսումնական հաստատությունները, անդրադարձավ «Ինչո՞ւ դպրոց-պարտեզ» գաղափարին, կրթական միջավայրին, ուսումնական գործունեության կազմակերպմանը, ինչպես նաև Ուսումնական ագարակի կարևորությանը՝ մանրամասն ներկայացնելով դպրոցի առօրյան և անցուդարձը։
Այնուհետև կրթահամալիրի ուսուցիչներ՝ Շուշան Ալեքսանյանը, Արմինե Աբրահամյանը, Անի Գրիգորյանը և Քրիստինե Հովսեփյանը ներկայացրին իրենց բլոգերը՝ բացահայտելով բլոգային, նաագծային ուսուցման առանձնահատկություններն ու հնարավորությունները։
Հյուրերը ո՛չ միայն լսեցին, այլև ակտիվորեն մասնակցեցին՝ ինտերակտիվ խաղեր խաղալով ու ֆլեշմոբի առաջադրանքներ լուծելով։ Հավաքն ամփոփցինք կատարեցին գործնական բնագիտական փորձերի կատարումով։
Ավելին՝ բլոգում։