Աշխատանքի ենք հրավիրում բուժքրոջ

Հայտարարություն
Աշխատանքի ենք հրավիրում բուժքրոջ

Գործատու

ՀՀ Առողջապահության նախարարի  09.04.2013թ. N874-Ա հրամանով սահմանված են  նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում երեխաների բուժսպասարկման կարգը, դպրոց հաճախող երեխայի բուժսպասարկման ծավալները, նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում բուժօգնության կազմակերպման աշխատանքի ծավալը։ Կրթահամալիրի դպրոց-պարտեզում, դպրոցում աշխատող բուժքույրը պետք է կարողանա նաև՝  

  • կրթահամալիրում սահմանված էլեկտրոնային մատենավարության կարգով անհրաժեշտ փաստաթղթերը վարել էլեկտրոնային եղանակով․
  • կազմել ճաշացանկ պարտեզի սաների, երկարացված օրվա սովորողների համար.
  • արշավախմբային ճամբարներում, այլ արտակարգ պայմաններում ապահովել առաջին բուժօգնություն, այդ թվում՝ ներմկանային և ներերակային ներարկումներ. 
  • գնահատել ոտնաթաթերի դիրքը և ներբանները. 
  • ստացված արդյունքներով ձևավորել խորհրդատվություն ծնողի և երեխայի համար, խնդիրների հայտնաբերման դեպքում տեղեկացնել ծնողներին և ուղեգրել առողջության առաջնային պահպանման օղակ: 

Բուժքույրը՝ որպես հեղինակային կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության աշխատող, պետք է կիրառի, զարգացնի՝  

  • համակարգչից, ինտերնետից ուսումնական նպատակներով օգտվելու կարողություններ.  
  • աշխատանքը առողջագետի բլոգով կազմակերպելու կարողություններ. 
  • սովորողների, դասավանդողների հետ առողջագիտական նախագծերի մշակման, կազմակերպման հմտություններ. 
  • մասնագիտական զարգացման, ինքնակրթության կարողություններ։ 

Բուժքրոջ՝ սահմանված կարգով իրականացվող լրացուցիչ աշխատանքը իր աշխատասենյակից, մարդաչափության լաբորատորիայից դուրս՝  

  • մասնակցություն հայրենագիտական ճամփորդությունների, վերելքի, քայլքի, հեծանվաարշավի նախագծերի․
  • մասնակցություն արշավախմբային ճամբարների. 
  • առաջին բուժօգնության դասընթացի վարում դասավանդողների և սովորողների համար։


    Ձեր մասին տեղեկացրեք՝ լրացնելով հայտը:

    Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք զանգեք 74-72-46: 

MSKH