Մասնախմբի հավաք․ օր առաջին
Արմինե Աբրահամյան
Այսօր գարնանային մանկավարժական նորարարության բաց ճամբարի առաջին օրն էր։ Ճամբարային աշխատանքը մեկնարկեց մասնախմբի հավաքով։ Նախապես հրապարակված օրակարգի համաձայն, հավաքը սկսեցինք հաջողված նախագծերի ներկայացմամբ։ Միջին դպրոցի դասավանդող՝ տիկին Կարինեն, հանգամանալից խոսեց իր հեղինակային՝ «Ամեն ինչ Կորեայի մասին» նախագծի շուրջ։ Խոստացավ ամառային ճամբարի ընթացքում ավարտին հասցնել և ներկայացնել աշխատանքի արդյուքները։
Այնուհետև անդրադարձանք կրթահամալիրում ամենատարածված ու սիրված նախաձեռնություններից մեկին՝ «Սովորող-սովորեցնող» տարաբնույթ նախագծերին։ Շեշտելով նմանատիպ նախաձեռնությունների կարևորությունը՝ որպես հեղինակային կրթական ծրագրի բաղկացուցիչ, անդրադարձանք դրանց նպատակներին և խնդիրներին, ներկայացրինք ուսումնական տարվա ընթացքում իրակարացրած համագործակցային աշխատանքները։
Ամենից ոգևորողը մեր հավաքի գործնական հատվածն էր: Մասնամբի անդամներով ծանոթացանք «Սովորում ենք խաղալով» և «Կարդում ու խաղում ենք Թումանյան» նախագծերի արդյունքում ստեղծված ինտերակտիվ խաղերին, փորձարկեցինք դրանցից մի քանիսը։
Հաջորդ հանդիպմանը կծանոթանանք խաղերի ստեղծման ընթացքին և նոր տեխնոլոգիական գործիքների կիրառությամբ կհարստացնենք մեր հեղինակային մանկավարժության զինանցողը։