Մարտի 21-ը Դաունի համախտանիշի միջազգային օր․ «Ինչպե՞ս խոսել տարբերությունների մասին»
Մարտի 21-ը նշվում է որպես Դաունի համախտանիշի միջազգային օր, որը նպատակ ունի բարձրացնել իրազեկվածությունը և խթանել ընդունող վերաբերմունքը տարբերությունների հանդեպ։
Ինչպե՞ս բացատրել երեխաներին
Խորհուրդ է տրվում կիրառել պարզ, տարիքին համապատասխան ձևակերպումներ․
«Մարդիկ տարբեր են, և դա նորմալ է»
«Որոշ երեխաներ կարող են ավելի շատ օգնության կարիք ունենալ, բայց բոլորս կարող ենք ընկերանալ»
Ուսուցչական կազմ
Մանկավարժը ապահովում է ներառական, անվտանգ և աջակցող միջավայր՝ հարմարեցնելով ուսուցման գործընթացը յուրաքանչյուր երեխայի կարիքներին։Նա կիրառում է հեղինակային ուսուցում,խրախուսում է համագործակցային աշխատանքը և ստեղծում է մթնոլորտ,որտեղ յուրաքանչյուր երեխա իրեն ընկալված և արժեվորված է զգում։
Նյութը՝ Ամալյա Օհանյանի
Ավելին՝ մասնագիտական աջակցության բլոգում