Համատեղ ապրած կյանքի, սեփական ձեռքբերումների վրա պետք է կառուցել դպրոցը

Հիմնադիր տնօրեն
Համատեղ ապրած կյանքի, սեփական ձեռքբերումների վրա պետք է կառուցել դպրոցը

Կրթությունը՝ երեխայի գրավիչ կյանք։ Բլեյան ցանցը պահանջարկ ունի։

Աղբյուրը՝ factor.am

«Դպրոցների տնօրեններին պետք է փնտրեին ամենուր, և հետո այս կառույցներն իրենք ներսում չեն կարողանում տնօրեններ աճեցնել. սա է վտանգավոր»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր, տնօրեն Աշոտ Բլեյանը՝ անդրադառնալով հայաստանյան հանրակրթական ոլորտի այն խնդրին, որ հարյուրավոր դպրոցներ պարզապես չունեն տնօրեններ:

Նա անդրադառնում է նաև ՀՀ կառավարության կողմից բազմիցս գովազդված «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին.«Նույնիսկ 300 դպրոց կառուցելով՝ կրթական միջավայր չի ստեղծվում, և հետո շատ դպրոցների պարագայում հիմնավորված չեն այդքան մեծ ծախսերը, եթե շատ շենքեր սարքես, երեխաները, միևնույն է, չեն ավելանա»:

Կրթահամալիրի հիմնադիր տնօրենը խոսում է նաև 21-րդ դարի հայաստանյան դպրոցի առջև ծառացած մարտահրավերների մասին.«Դպրոցներում «ռեշոտկաներ» չպետք է լինեն, չպետք է խրախուսվի «պարազիտիզմը», դպրոցը պետք է պատրաստի կյանքին»:

Իսկ հարցին, թե ինչ պետք է փոխանցեն մեր դպրոցները, Աշոտ Բլեյանը պատասխանում է.«Թեստերը և «զուբրիտը» ապագա չունեն, արհեստական բանականությունն ամեն ինչ անում է, մեր դպրոցներին հումանիզմն է պակասում»:

Աննա Բաբաջանյան

Մանրամասները՝ տեսանյութում:

 


MSKH