Թումանյանական օրեր
Նելի Արղության և ընկերներ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոց-պարտեզներում Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների ընթերցումը պարզապես զբաղմունք չէ. այն սանի լեզվամտածողության ձևավորման հիմնարար բաղադրիչն է, առանցքային հիմքը, պատկերային ընկալման և արժեքային համակարգի ձևավորման կենդանի միջավայրը: Թումանյանական յուրաքանչյուր տող՝ իր ռիթմով, պատկերով, պարզությամբ, դառնում է այն բնական և կենսատու տարածքը, որտեղ սանը սովորում է ոչ միայն լսել ու կրկնել, այլև զգալ, պատկերացնել, հարցնել, ստեղծել՝ բացահայտելով աշխարհը և ինքն իրեն։
Ավելին՝ «Պարտեզ» ամսագրում։