Ուսումնական ժամերգություն

Ուսումնական ժամերգություն

Լիլիթ Սահակյան

Մարտի 6-ին Սեբաստացի քոլեջի ուսանողները և դասավանդողները առավոտյան հավաքվել էինք Սուրբ Երրորդություն եկեղեցում՝ միասին երգելու հոգևոր երգեր, շարականներ։ Նրանց կատարումը ավելի ամբողջական ու գեղեցիկ դարձրեց ուսանողներից կազմավորված փոքրիկ երգչախումբը։ Երգերի ու աղոթքի ընթացքում զգացվում էին սեբաստացիական համախմբվածությունը և կրթահամալիրին բնորոշ ջերմ մթնոլորտը։

Ժամերգությունից հետո օրը շարունակվեց արդեն ուսումնական աշխատանքով՝ ավելի կենտրոնացած և ոգևորված տրամադրությամբ։


Ուսումնական ժամերգություն

college