Մայրիկատոնին`մարզատոն-գնդակախաղեր
Մարինե Մարտիրոսյան
«Ձոն» նախագծի շրջանակում սկսել ենք հետաքրիքր շարք. ուսումնական պարապմունքները վարում են մայրիկները։ Նախագծի այս ձևաչափը շատ ոգևորեց սովորողներին։ Սիրով ենք հյուրընկալում մայրիկներին, կիսվում մեր փորձով, մայրիկներն էլ մեզ են փոխանցում իրենց փորձը, նոր մտքեր են տալիս։ Կարևորը միասին մասնակից ենք դառնում ստեղծագործական ուսումնական այլընտրանքային պարապմունքների, որոնք բացահայտում են յուրաքանչյուրիս առանձնահատկությունները, միմյանց խնդիրները, բնավորությունը, ուժեղ կողմերին ենք ծանոթանում։ Նյութը` դասարանական բլոգում։