Մխիթար Աբբահոր ոտնահետքերով
Վարդան Կարապետյան
Հասարակագիտական ստուգատեսի շրջանակում մարտի 6-ին ՀՀ Ազգային գրադարանի դահլիճում տեղի ունեցավ «Մխիթար Աբբահոր ոտնահետքերով» նախագծի մեկնարկը: Ներկայացմանը մասնակցում էին կրթահամալիրի տարատարիք սովորողներ, դասավանդողներ, կրթահամալիրի հիմնադիր տնօրենը, «Մխիթարեան» ճեմարանի ներկայացուցիչներ և Ազգային գրադարանի աշխատակիցներ: Ողջույնի խոսքով հանդես եկան Գրատպության թանգարանի վարիչ Բալասան Հարությունյանը, կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը, «Մխիթարեան» ճեմարանի տեսուչ Հայր Գէորգ Սարգիսեանը: Հետազոտական վարժարանի 10-րդ և 11-րդ դասարանների նախագծային խմբերը ներկայացրեցին Մխիթար Սեբաստացու անցած ճանապարհի քարտեզը, որից հետո կրթահամալիրի միջին դպրոցի և վարժարանի սովորողներից կազմված երգչախումբը՝ ղեկավարությամբ Լուիզ Քեշիշյանի և Սյուզի Մարգարյանի, կատարեց Մխիթար Սեբաստացու շարականներից:
Հանդիպումն ավարտվեց Ազգային գրադարանում շրջայցով, որի ցուցասրահում ներկայացված էր Սեբաստացու աշխատանքներից:
Ծանոթացե՛ք նախագծային աշխատանքներին՝
- Մխիթար Սեբաստացու անցած ճանապարհի քարտեզը – հետազոտական վարժարանի 10-րդ դասարանի սովորողների նախագծային խումբ /համակարգողներ՝ Վարդան Կարապետյան, Աշոտ Տիգրանյան/
- Մխիթար Սեբաստացու անցած ճանապարհի քարտեզը – հետազոտական վարժարանի 11-րդ դասարանի սովորողների նախագծային խումբ /համակարգող՝ Լիլիթ Յախինյան/
- Մխիթարյան Միաբանության հայր Ղևոնդ Ալիշան՝ «Սիսական» – 11-րդ դասարանի սովորող Գագիկ Մեսրոպյան /խորհրդատու ուսուցիչ՝ Աշոտ Տիգրանյան/
Օրվա լուսաբանումը՝
Հավաքի համակարգումը՝ Վարդան Կարապետյանի, Աշոտ Տիգրանյանի, Լուսինե Ալեքսանյանի
Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի