Մխիթար Աբբահոր ոտնահետքերով

Մխիթար Աբբահոր ոտնահետքերով

Վարդան Կարապետյան

Հասարակագիտական ստուգատեսի շրջանակում մարտի 6-ին ՀՀ Ազգային գրադարանի դահլիճում տեղի ունեցավ «Մխիթար Աբբահոր ոտնահետքերով» նախագծի մեկնարկը: Ներկայացմանը մասնակցում էին կրթահամալիրի տարատարիք սովորողներ, դասավանդողներ, կրթահամալիրի հիմնադիր տնօրենը, «Մխիթարեան» ճեմարանի ներկայացուցիչներ և Ազգային գրադարանի աշխատակիցներ: Ողջույնի խոսքով հանդես եկան Գրատպության թանգարանի վարիչ Բալասան Հարությունյանը, կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը, «Մխիթարեան» ճեմարանի տեսուչ Հայր Գէորգ Սարգիսեանը: Հետազոտական վարժարանի 10-րդ և 11-րդ դասարանների նախագծային խմբերը ներկայացրեցին Մխիթար Սեբաստացու անցած ճանապարհի քարտեզը, որից հետո կրթահամալիրի միջին դպրոցի և վարժարանի սովորողներից կազմված երգչախումբը՝ ղեկավարությամբ Լուիզ Քեշիշյանի և Սյուզի Մարգարյանի, կատարեց Մխիթար Սեբաստացու շարականներից:
Հանդիպումն ավարտվեց Ազգային գրադարանում շրջայցով, որի ցուցասրահում ներկայացված էր Սեբաստացու աշխատանքներից:

Ծանոթացե՛ք նախագծային աշխատանքներին՝

Օրվա լուսաբանումը՝

Հավաքի համակարգումը՝ Վարդան Կարապետյանի, Աշոտ Տիգրանյանի, Լուսինե Ալեքսանյանի

Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի

highschool