«Գնացի՛նք որսի…» ուրբաթ-համերգ. ամփոփում
Անահիտ Հարությունյան և ընկերներ
Փետրվարի 20-ին «Կարդում ենք» ստուգատեսի շրջանակում «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի 3-րդ դասարանցիները ուրբաթ-համերգին հանդես եկան թումանյանական խաղ-ընթերցմամբ: Այս անգամ ներկայացրեցին Հ. Թումանյանի «Սուտլիկ որսկանը» հեքիաթը՝ խաղով, երգուպարով: Տեխնոլոգիական գործունեության ընթացքում պատրաստել էին թումանյանական տիկնիկներ, ստացել էին յուրօրինակ կերպարներ: Ավելին՝ բլոգում։