Հետազոտական աշխատանքներն Ավագ դպրոցում

Հետազոտական աշխատանքներն Ավագ դպրոցում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոց-հետազոտական վարժարանում հետազոտական աշխատանքը ուսումնական պլանի պարտադիր և կարևորագույն բաղադրիչ է: Արդեն 5-րդ տարին է, ինչ այն կազմում է սովորողի ուսումնական գործունեության հիմնական մասը: Այս գործընթացը համագործակցային է՝ սովորողը հնարավորություն ունի ինքնուրույն ընտրելու թեման, ղեկավարին և ներգրավելու խորհրդատու մասնագետի տարբեր ոլորտներից: Սա խթանում է  համագործակցություն, փոխադարձ ուսուցում և իրական մասնագիտական կողմնորոշման ձևավորում:
Հատկապես կարևոր է, որ 10-12-րդ դասարանների ընթացքում (3 տարի) յուրաքանչյուր սովորող ներկայացնում է 3 հետազոտական աշխատանք:
Այս եռամյա շարունակական գործընթացը նպաստում է
📍հետազոտական և վերլուծական հմտությունների խորացմանը,
📍համակարգված գիտելիքի կուտակմանը,
📍սեփական դիրքորոշման, քննադատական մտածողության ձևավորմանը 

Հետազոտական աշխատանքների լուսաբանումները կարդացեք  «Դիտանկյուն ամսագրում»/համակարգում՝ Անահիտ Գրիգորյանի։

highschool