«Տիգրան Հայրապետյան» հասարակագիտական նախագծերի ամենամյա բաց ստուգատես
Մարտի 2-ից
Սիրով հրավիրում ենք.
Հարգելի՛ գործընկեր, մարտի 2-ից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկել է հասարակագիտական նախագծերի ամենամյա բաց ստուգատեսը, որի ընթացքում նախատեսված են հասարակագիտական նախագծերի իրականացում, արդյունքների ամփոփում-ներկայացում, նոր նախագծերի մեկնարկ, կլոր սեղան-քննարկումներ, հրավիրյալ մասնագետների հետ բաց պարապմունքներ, հետազոտական աշխատանքի պաշտպանություն, արտագնա պարապմունքներ, կրթական փոխանակում, կրթահամալիրում գործընկեր դպրոցների, նախագծային խմբերի ընդունելության ծրագրեր, հասարակական-քաղաքացիական, համագործակցային այլ նախաձեռնություններ։
- Հասարակագիտական ստուգատես 2026. ծրագիր
- Օրացույց
- Տիգրան Հայրապետյանի օրը կրթահամալիրում
- «Տիգրան Հայրապետյան» ամենամյա անվանական բաց մրցանակաբաշխություն
Մասնակցության համար կարող եք գրանցել Ձեր հայտը, գրել, զանգել։
Ստուգատեսի համակարգող՝ Վարդան Կարապետյան
Հասարակագիտական մասնախմբի ղեկավար
Էլ. հասցե՝ v.karapetyan@mskh.am
Հեռ.՝ 098 031483