Գրքի տոն
Արմինե Աբրահամյան
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր։ Ամեն տարի, մենք դպրոցում կազմակերպում ենք գրքի նվիրատվության ծես ու միմյանց գրքեր ենք նվիրում։ Գիրք նվիրելու տոնը բազմախորհուրդ է. այն հիշեցնում է, որ պետք է կարևորենք գիրքն ու ընթերցանությունը։