Ոսկու կարասը՝ թագավորի միտքը
Մարինե Մարտիրոսյան
Թումանյանական օրերի շրջանակում սովորողները ձեռագործ տիկնիկներով խաղ-բեմադրում են «Ոսկու կարասը» հեքիաթը։ Հետաքրիքր է՝ սովորողները զրույց-քննարկման ժամանակ առավել ոգևորված արտահայտում են մտքեր բարու մասին, բայց խաղբեմադրության ժամանակ սիրում են կերպավորել բացասական վարք ունեցող հերոսներին։ Վերլուծում ենք հերոսների գործողությունները, արդարացնում, խորհուրդներ տալիս։ Սովորում, որ չկան վատ մարդիկ, կան վատ արարքներ, որոնք կարող ենք օգնել փոխել։ Եվ փոխվում են իրենց պատկերացումները բասացական հերոսների մասին․ վատ արարքը ուժի նշան չէ։ Կենտրոնանում ենք դրական արարքների վրա։ Նյութը՝ դասարանական բլոգում։