Ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում
Սեդա Թևանյան
Փետրվարի 20-ին Սուրբ Երրորդություն եկեղեցում կայացավ հերթական ուսումնական ժամերգությունը։ Այս անգամ կենտրոնում Արևմտյան դպրոցի երգեցիկ խմբերն էին։
Հոգևոր մշակույթի յուրացումն ու տարածումը այն կարևոր բաղադրիչն է, որի շուրջ սովորողները հավաքվում են սիրով և մեծ պատասխանատվությամբ։
Երգեցինք հատվածներ պատարագից, Մեսրոպ Մաշտոցի և Մխիթար Սեբաստացու շարականներից։
Տեսանյութերը կպատմեն օրվա մասին: