Պատմության ուսուցիչների քառօրյա վերապատրաստման ամփոփում
Վարդան Կարապետյան
Փետրվարի 19–22-ը Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ պատմության ուսուցիչների քառօրյա վերապատրաստման դասընթաց, որը կազմակերպվել էր ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի և «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի համագործակցությամբ: Դասընթացի մասնակիցները Հայաստանի տարբեր մարզերի և մայրաքաղաքի դպրոցների պատմության, հասարակագիտության ուսուցիչներ էին, թվով՝ 27 մասնակից: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատմություն և հասարակագիտություն դասավանդողների մասնախմբից դասընթացին մասնակցել են Վարդան Կարապետյանը, Աշոտ Տիգրանյանը և Լևոն Միրզոյանը:
Ամփոփումը՝ հասարակագիտական մասնախմբի բլոգում
Մասնախմբի ղեկավար՝ Վարդան Կարապետյան