Կրթահամալիրում էր ԿԳՄՍՆ փոխնախարար Արաքսիա Սվաճյանը
«Դիտանկյուն» ամսագիր
Փետրվարի 19-ին կրթահամալիրը հյուրընկալեց կրթության փոխնախարար Արաքսիա Սվաճյանին։
Այցի ավարտին փոխնախարարը նշեց, որ իրեն հատկապես տպավորել է կրթահամալիրի բաց միջավայրը, տեխնոլոգիա դասընթացի ճիշտ կազմակերպումը, ընտրությամբ գործունեությունների և դասընթացների բազմազանությունը և դրանք սովորող-սովորեցնող նախագծերով փոխանցումը։ Նրա խոսքով՝ կրթահամալիրում իրականացվող փորձը կարևոր է և պետք է լայնորեն տարածել, փոխանցել հանրակրթական դպրոցներին՝ նրանց փակ միջավայրը փոխելու համար:
Այցի լուսաբանումները կարդացեք սովորողների բլոգներում։