Քոլեջի մարզական ստուգատես՝ չմշկասահք

Քոլեջի մարզական ստուգատես՝ չմշկասահք

Մարիամ Ասատրյան

Սահադաշտը այդ օրը դարձավ շարժման ու ազատության փոքրիկ աշխարհ։ Սառույցի փայլի տակ առաջին քայլերը մի փոքր անվստահ էին, բայց հենց այդ անվստահության մեջ էր թաքնված առաջ գնալու համարձակությունը։ Յուրաքանչյուր սահք մի փորձ էր, յուրաքանչյուր անգամ ընկնելը՝ ծիծաղով հաղթահարված մի փորձ։

Ուսանողների տպավորությունները՝

  • Լիա Մարտիրոսյան ՝ ․․․․ժամանակի ընթացքում լարվածությունը անհետացավ, և դրա փոխարեն հայտնվեց հաճելի թեթևություն։ Սահելը սկսեց հաճույք պատճառել, ոչ թե վախ ներշնչել։ Արդեն ազատորեն շարժվում էինք սառույցի վրա՝ վայելելով արագությունն ու շարժման զգացումը։ Այդ օրը մեզ համար դարձավ փոքրիկ հաղթանակ՝ սեփական վախերի նկատմամբ, իսկ ամենակարևորը՝ ավելի ամրացրեց մեր ընկերական կապը։ Մենք պարզապես խումբ չէինք, այլ միասնական թիմ, որը նույն փորձությունն անցավ կողք կողքի։
  • Աստղիկ Վարդանյան ՝ ․․․․ընդհանրապես, ընկնելը մեզ չէր վախեցնում։ Երբ ընկերներս ընկնում էին, բոլորս միանգամից մոտենում էինք, օգնում, բարձրացնում և նորից սկսում սահել։ Այդ պահերին ես զգում էի, թե որքան ենք մենք իրար աջակցում և որքան ենք ավելի մտերմանում։ Դա ոչ միայն մարզական, այլ նաև շատ ջերմ ու ընկերական օր էր։

Ավելին՝ հետևյալ հղմամբ։

college