Քոլեջի մարզական ստուգատեսը Լեռնանիստում

Քոլեջի մարզական ստուգատեսը Լեռնանիստում

Մարիամ Ասատրյան

Լեռնանիստը մեզ դիմավորեց ձմռան ամենաազնիվ գույներով․ սպիտակ լռություն, թարմ օդ և շարժման անհամբեր սպասում։ Քոլեջի սովորողների հետ ճանապարհը ինքնին արդեն մի փոքր արկած էր՝ ծիծաղ, սպասում, տաք թեյի հոտ ու ձյուն տեսնելու մանկական ուրախություն։

Ուսանողների տպավորությունները՝

  • Նանե Պետրոսյան ՝……փոքրիկ երեխայի պես սպասում էի այդ օրվան, քանի որ շատ երկար ժամանակ նման վայրում չէի եղել։ Չնայած քաղաքում ձյուն էր, Հայաստանը հերթական անգամ բացվեց ինձ համար նոր կողմից՝ այս անգամ ձմեռային։ 
  • Աստղիկ Վարդանյան ՝….առավոտը սկսվեց խաղաղ ու հաճելի տրամադրությամբ․ եկեղեցի այցելելուց հետո ներսում մի տեսակ ջերմություն ու հանգստություն կար։ Այդ զգացողությամբ էլ ճանապարհ ընկանք դեպի Լեռնանիստ։

Ավելին՝ հետևյալ հղմամբ։

college