Ժամանակագրություն Մխիթար Սեբաստացու կյանքի և գործունեության
Վարդան Կարապետյան
1676 թվականի փետրվարի 7-ին Սեբաստիա քաղաքում ծնվեց Մխիթարը: Նրա հայրական տունը գտնվում էր Հողդար թաղում, կամ ավելի ճիշտը՝ արվարձանում, քանի որ այդ թաղամասն այնժամ փոքր-ինչ զատված էր քաղաքից: Հոր անունը Պետրոս էր, իսկ մոր անունը՝ Շահրիստան: Հայրն արհեստավոր փերեզակ էր, այսինքն՝ քաղաքից քաղաք ապրանք տանող վաճառական: Միջակ կարողության տեր ընտանիք էր, բարեպաշտ, ինչպես երևում է իրենց զավակներին տված դաստիարակությունից: Նահապետական մի տուն, ուր միասին ապրում էին երեք եղբայր, երեքն էլ արհեստով վաճառական: Մկրտության ժամանակ տղան մեծ հոր, այսինքն՝ պապի անունով կոչվեց Մանուկ, իսկ հետո, երբ կրոնավոր դարձավ և սարկավագ ձեռնադրվեց, հոգևոր անվանափոխությամբ կոչվեց Մխիթար:
Մխիթար Աբբահոր կյանքի և գործունեության ժամանակագրությանը կարող եք ծանոթանալ հասարակագիտական մասնախմբի բլոգում
Մասնախմբի ղեկավար՝ Վարդան Կարապետյան
Էջի լուսանկարը՝ «Մխիթարյան» ճեմարան այցելությունից