Մարզական-ազգային խաղերի ձմեռային արկածները Լեռնանիստում

Մարզական-ազգային խաղերի ձմեռային արկածները Լեռնանիստում

Նելի Արղության և ընկերներ

Վեր կացանք մի օր 23 հոգով, գնացինք, գնացինք… Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից շարժվեցինք դեպի սպիտակ հեքիաթ։ Ժամը ճիշտ 10։00-ն էր, բայց մեր էներգիան արդեն իսկ ջերմացնում էր հունվարյան սառնամանիքը։ Մեր երթուղին՝ Երևան-Առինջ-Աբովյան-Հրազդան-Քաղսի, նման էր մի մեծ նախավարժանքի, մինչև կհասնեինք մեր գլխավոր «թատերաբեմին»՝ Լեռնանիստին։
Հենց ոտք դրեցինք Լեռնանիստ, հասկացանք՝ սա սովորական ձմեռային մարզական տարածք չէ։ Մեզ դիմավորեց մառախուղը, բայց մենք պատրաստ էինք ձմեռային «օլիմպիական» սխրանքների։ Ինչպես ասում են՝ «за храбрость» (քաջության համար). մի փոքրիկ ներքին ջերմություն ու՝ առաջ, դեպի խենթ ու խելառ ձյունածածկ լեռները։

Ավելին՝ «Պարտեզ» ամսագրում։

MSKH