Գերմանացի մասնագետ Հանս Քրիստոֆի բանավեճի վարպետության դասը Հետազոտական վարժարանում
Արդեն չորրորդ տարին է, որ գերմանացի մասնագետ Հանս Քրիստոֆը կամավորական սկզբունքներով այցելում է Հայաստանի Գեղարքունիկի մարզ և մարզային մի քանի դպրոցներում անգլերենի ու ռուսերենի դասավանդման իր հարուստ աշխատանքային փորձն է փոխանցում տեղի ուսուցիչներին: Ավանդույթ է դարձել նաև այն, որ պարոն Քրիստոֆը անպայման ժամանակ է տրամադրում նաև այցելելու մեր կրթահամալիր: Տարբեր տարիներին նա վարպետության դասեր է անցկացրել կրթահամալիրի Քոլեջում, Միջին և Ավագ դպրոցներում: Այս տարվա հունվարի 30-ից մինչև փետրվարի 4-ը նա մեր կրթահամալիրի հյուրն է եղել: