Կրթահամալիրի մասնագիտական խմբերի ձևավորման և գործունեության կարգ

Կրթահամալիրի մասնագիտական խմբերի ձևավորման և գործունեության կարգ

Կրթահամալիրի կանոնադրությամբ (կետ 22)՝ մանկավարժական աշխատողների մեթոդական — հետազոտական, որակավորման բարձրացման գործունեությունը կազմակերպում են կրթահամալիրի առարկայական ամբիոնները՝ մասնագիտական խմբերը (այսուհետ մասնախմբեր)։

Կրթահամալիրի դպրոց-պարտեզներում, միջին, ավագ դպրոցներում, քոլեջում ուսումնական բնագավառի դասընթացներ վարողների մասնախմբերը ձևավավորվում են ուսումնական տարվա համար։ Մասնախմբերի ցուցակները հաստատվում են կրթահամալիրի մանկավարժության կենտրոնի ղեկավարի ներկայացմամբ, տնօրենի հրամանով։ Մանկավարժական աշխատողները, նախասիրություններից ելնելով, կարող են ստեղծել ակումբներ. մանկավարժների ակումբը մասնախումբ է:

Մասնախմբի ղեկավարը առաջատար ուսուցիչ է, կրթահամալիրի մասնաժողովի անդամ (կանոնադրություն, կետ 23)։ Նա կրթահամալիրի կառավարման խորհրդին ներկայացնում է մասնախմբի աշխատակարգը, մասնաժողովին ամեն ամիս ներկայացնում է մասնախմբի գործունեության հաշվետվությունը, հաջորդ ամսվա աշխատանքը։

Մասնախմբերն աշխատում են ֆիզիկական միջավայրում, առցանց և հեռավար: Մասնախմբերում մշակվում, լրամշակվում, քննարկվում են՝

  • Հանրակրթական, մասնագիտական կրթական ծրագրերի ուսումնական պլանները, դրանցում ուսումնական բնագավառի դասընթացներին, ժամաքանակներին, կազմակերպմանը վերաբերող դրույթները։
  • 1-12-րդ դասարաններում, քոլեջում իրականացվող առարկայական հեղինակային ծրագրերը, մոդուլները
  • Կրթահամալիրի, մասնախմբի օրացույցներով որոշված ստուգատեսային նախագծերը, առարկայական ֆլեշմոբների խնդիրները, առաջադրանքները
  • Դասավանդողների կողմից մեդիագրադարան ներկայացվող ուսումնական փաթեթները
  • Քոլեջի շրջանավարտների դիպլոմային նախագծերը
  • 10-12-րդ դասարանի սովորողների ընտրությանը ներկայացվող հետազոտական նախագծերը, 9-րդ դասարանի, 6-8-րդ դասարանի սովորողների՝ ուսումնական պլանով որոշված նախագծերը
  • Դասավանդողների, սովորողների նախաձեռնությամբ այլ նախագծեր
  • Ուսումնական գործունեության կազմակերպման կարգերը
  • Մասնագիտական խմբի՝ տարեկան օրացույցով որոշված այլ փաստաթղթեր
  • Առարկայական, մանկավարժական խնդիրներ, լուծումներ։

Մասնախմբում հեռավար, ֆիզիկական միջավայրում կազմակերպում են անհատական՝ մասնախմբի ղեկավարի հետ, մենթոր ուսուցչի հետ, փոքր խմբերով, մեծ խմբով քննարկումներ, մասնագիտական զարգացման սեմինարներ, աշխատարաններ: Մասնաժողովի նախագահը, մասնախմբի ղեկավարն ներկայացմամբ, մանկավարժության լաբորատորիայի, մանկավարժության կենտրոնների ղեկավարների հավանությամբ մասնախմբի աշխատակարգը, օրացույցը ներկայացնում է կրթահամալիրի կառավարման խորհրդի հաստատմանը։Մասնախմբի ղեկավարը ամսական աշխատանքը, հաշվետվությունը ներկայացնում է մասնաժողովին։

Մասնախմբի հանդիպումները կազմակերպվում են կրթահամալիրի, մասնախմբի օրացույցով, ամսական առնվազն մեկ անգամ։ Հանդիպումը կազմակերպվում է որպես խմբային քննարկում, մասնագիտական խնդիրների միասնական լուծում, մասնագիտական զարգացման սեմինար, աշխատարան։ Մասնախմբի հանդիպումը վարում է մասնախմբի ղեկավարը, ղեկավարի կազմակերպմամբ՝ սեմինարավար, աշխատարանի ղեկավար, հրավիրյալ մասնագետ, մասնախմբի անդամ։ Հավաքի, այդ թվում՝ նաև հրավիրյալ մասնագետի հետ հանդիպման, սեմինարի, աշխատարանի ծրագիրը, նյութերը նախօրոք հրապարակվում են մասնախմբի կայքում (բլոգում), մասնակիցների բլոգներում, կրթահամալիրի օրացույցում՝ օրվա աշխատակարգում։ Հավաքին մասնախմբի անդամների մասնակցությունը սահմանված կարգով հաշվառվում է մանկավարժության կենտրոնում։

Կրթահամալիրում կարող են ձևավորվել և գործել նաև կարճաժամկետ՝ մանկավարժական որևէ խնդրի լուծման համար հավաքված: Կարճաժամկետ մասնախումբը կարող է ձևավորվել ինքնավար՝ նախաձեռնողի, խմբի, մանկավարժության լաբորատորիայի, մանկավարժության կենտրոնի, կրթահամալիրի տնօրենի կողմից։ Կարճաժամկետ մասնախմբի հայտը՝ հիմնավորումով,  խմբի ցուցակով, հաստատում է մասնաժողովը։ Կրթահամալիրի խորհրդի մոտակա նիստում մասնախմբի ղեկավարը ներկայացվում է հաստատման՝ որպես մասնաժողովի անդամ:

Մանկավարժական աշխատողը միաժամանակ կարող է ընդգրկված լինել տարբեր մասնախմբերում:

MSKH