2026թ. պետական դրամաշնորհային ծրագրի ընդարձակման առաջարկ

Բլեյան դպրոց
2026թ. պետական դրամաշնորհային ծրագրի ընդարձակման առաջարկ

«1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի «11014 Նորարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» միջոցառման ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշների վերանայման առաջարկը (այսուհետ՝ առաջարկ) ձևավորվել է հանրակրթության պետական չափորոշչի ամբողջական ներդրման համար հանրապետության դպրոցներում  նորարարական նախաձեռնություններին աջակցության պահանջից, հեղինակային կրթական «Բլեյան դպրոց» ծրագրով (այսուհետ՝ բլեյան դպրոց) աշխատող ուսումնական հաստատությունների ցանցի հայաստանյան հանգույցների ստեղծման՝ արդեն անհետաձգելի դարձած անհրաժեշտությունից, պետական և այլընտրանքային ծրագրերի միջև խտրականությունը բացառելու, հեղինակային կրթական ծրագրով աշխատանքը խթանելու հրամայական կարիքից։ Այսպիսի ընդարձակմանը կրթահամալիրը պատրաստ է բլեյան դպրոցի՝ ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացված ձեռքբերումներով, այդ թվում՝  

  • միջոցառումներից ուսումնական օրացույցով ուսուցման անցնելով, ուսուցման դաս-դասարանային համակարգի՝ զանգով ուսուցման այլընտրանքով, տարատեսակ ուսումնական պարապմունքներով, նախագծերով ուսուցման (նաև անհատական), սովորողների հետազոտական աշխատանքի, ուսումնական, մանկավարժական ճամբարների, ստեղծագործական հավաքների, ստուգատես-փառատոների, ցուցահանդես-համերգների, ուսումնական հայրենագիտական ճամփորդությունների, կրթական փոխանակումների, գյուղական, արշավախմբային ճամբարների կազմակերպման փորձով. 

  • հանրակրթական հիմնական և լրացուցիչ ծրագրերի համադրմանպարտադիր տնային աշխատանքը որպես սովորողի լրացուցիչ կրթություն կազմակերպելուուսումնական պլանի դպրոցական բաղադրիչը սովորողի ընտրությամբնրա անհատական պլանով կազմակերպելու փորձով 

  • ուսուցման թվային-բլոգային միջավայրովմեդիագրադարանովուսուցման առկաառցանցհեռավարընտանեկան ձևերի կազմակերպմանհամադրման փորձով. 

  • մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացման՝ շարունակական կրթության շուրջտարյա համակարգով և «Դպիր» մանկավարժական հանդեսովոր քննարկվել է նաև ԿԳՄՍՆ մանկավարժական ակումբում 

  • կրթահամալիրում ուսումնական-նյութական միջավայրով՝ գործող արվեստանոց-արհեստանոց-լաբորատորիաների ընդարձակվող ցանցովկրթական փոխանակումների կացարաններովխոհանոցներովուսուցման նյութական միջավայրը նորացնելուկրթական պարտեզ ստեղծելուզարգացնելու ամենօրյա աշխատանքով։  

Առաջարկը երեք ուղղություն ունի՝  պետական կրթական ծրագրում մանկավարժական նորարարության տարածումԲլեյան բաց ցանցի հայաստանյան հանգույցների ձևավորումհեղինակային կրթական ծրագրով որոշված կարգով կամավոր ատեստավորման արդյունքում ուսուցչի դրույքաչափի բարձրացում։  

Առաջին երկու ուղղություններով առանցքային է դասավանդողների մասնագիտական զարգացումը՝ իր նախաձեռնությամբ, իր ընտրած սեմինարների, աշխատարանների, վերապատրաստման ծրագրերի, ստեղծագործական հավաքների, մանկավարժական ճամբարների մասնակցության միջոցով, որպես ինքնակրթություն, դասավանդման հմտությունների բարձրացումը։ Ծրագրով նախատեսվող վերապատրաստումները կկազմակերպվեն գործընկեր դպրոցների հետ համաձայնեցված ժամկետներում՝ այդ նպատակով լիարժեք օգտագործելով հատկապես սովորողների արձակուրդի շրջանը։ Այդ վերապատրաստումները, աշխատարանները, ճամբարները, հավաքները բաց կլինեն ոչ միայն ցանցի, ծրագրով գործընկեր դարձած դպրոցների, այլ նաև առանձին, անհատական նախաձեռնությամբ հայտ ներկայացնողների համար։ Մասնակիցները կրթահամալիրում կարող են օգտվել մենթորական աջակցության շուրջտարյա այլ ձևերից, այդ թվում՝ մասնակցություն մանկավարժական ակումբներին, ստեղծագործական խմբերին, մասնագիտական զարգացման ակումբներին, մասնախմբերի քննարկումներին։ 

Ընդարձակման հիմնավորումները բերված են նաև 25-02-060 գրությամբ ներկայացված «Աջակցություն Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին հեղինակային կրթական ծրագրերի իրականացման համար (Նորարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում)» շարունակական ծրագիրը պահպանելուընդարձակելու նպատակով դրամաշնորհ հատկացնելու առաջարկում։  

 

  1. Պետական կրթական ծրագրում մանկավարժական նորարարության տարածում 

Հանրակրթության պետական չափորոշչի արժեքային միջավայրի ստեղծման ներուժը կարող է գործելեթե հանրապետության դպրոցներըուսուցիչները իրենց նորարարական նախաձեռնություններին աջակցությունուսուցչի և սովորողի կարողունակությունների զարգացման կազմակերպման համար մանկավարժականմեթոդականմասնագիտական շարունակական օգնություն ստանան։ Բլեյան դպրոցում ստեղծված կրթական գործիքների ներդրմամբ ըստ ուսումնական բնագավառներիհանրակրթության աստիճանների հեղինակային փորձի փոխանցումը (այսուհետ՝ մենթորական աշխատանքդրան է ուղղվածկաջակցիոր մանկավարժությամբ գործուն հետաքրքրվածկրթահամալիրի աջակցությունը կամավոր-ինքնուրույն ընտրող անհատներըխմբերըուսումնական հաստատությունները (այսուհետ՝ գործընկեր),  անկախ նրանց իրավակազմակերպական ձևիցդառնան իրենց մանկավարժական գործի հեղինակներ՝ ստեղծողներ ու պատասխանատուներ։ Միջնաժամկետ ծախսային ծրագրով առանձնացրել ենք  ԲՏՃՄ, «Արհեստ և արվեստ» բնագավառներիԱվագ դպրոցում սովորողի ուսուցման՝ անհատական ուսումնական պլանովհետազոտական աշխատանքովկրեդիտային գնահատման, 12-րդ դասարանում ուսուցման մեջ «Ցտեսություն» շուրջտարյա նախագծիկամավորական աշխատանքի, «Սովորող սովորեցնող» նախագծի կազմակերպման հեղինակային փորձի փոխանցումը։ Սակայն բլեյան դպրոցի մենթորական աշխատանքից կարող են օգտվել նաև ուսումնական մյուս բնագավառների ուսուցիչներըհանրապետության նախակրթարանով դպրոցները՝ որպես դպրոց-պարտեզներհիմնական դպրոցներին կարող են հետաքրքիր լինել տեխնոլոգիական հանրակրթության, 9-րդ դասարանում մասնագիտական կողմնորոշման ծրագրերըկրթահամալիրի  քոլեջի ներդրումը հանրակրթական ծրագրի կազմակերպման մեջքոլեջ-հիմնական կրթությունքոլեջ-ավագ դպրոց կապերը։ ՀՀ կառավարության ծրագրով կառուցված մոդուլային դպրոցներըմանկապարտեզները՝ իրենց տարածքներովշենքային պայմաններովթիմային աշխատանքիստեղծագործական հավաքների կազմակերպման հնարավորություններովսույն առաջարկով դիտարկվում են որպես նորարարության տարածման կենտրոններ։ Մոդուլային դպրոցների կացարանային պայմանները (նաև ընտանիքների ներգրավմամբհնարավորություն են տալիս ոչ ֆորմալ կրթությաննաև գյուղական ճամբարների կազմակերպմանորի փորձն ունենք Գեղարքունիքի մարզի ԾաղկունքումԶովաբերումԼանջաղբյուրումՎայոց ձորի ԱրտավանումՀերհերումՎայքում։ Այդպիսին կարող է լինել մեր գործընկերը դարձող Գոմքի դպրոցը։  

Առաջարկով մենթորական աշխատանքի փուլեր են 

  • կրթահամալիրում մենթորական բացշուրջտարյա գործող լաբորատորիայի ձևավորում 

  • գործընկերների ծանոթություն 

  • անհրաժեշտ օգնության ձևակերպում 

  • աշխատանքային ծրագրի և աշխատակարգի կազմում 

  • որոշված աշխատանքների իրականացում 

  • աշխատանքային յուրաքանչյուր փուլից հետո հաշվետվություն՝ ըստ վերադասության։ 

 

  1. Բլեյան բաց ցանցի հայաստանյան հանգույցների ձևավորում 

Բլեյան դպրոց ծրագրով աշխատող ուսումնական հաստատությունների ցանցի ընդարձակումով կապահովի «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով որոշված կրթական ծրագրերի մատչելիությունը, սովորողի, ընտանիքի՝ հանրակրթական ծրագիրն ընտրելու իրավունքը կհաղթահարվի 35 տարի գործող ծրագրի մեկուսացումը Երևանի հարավարևմտյան զանգվածում, ծրագիրը կմոտենա ընտրողներիշահառուների բնակավայրին։  

Ցանցի նոր հանգույցի ստեղծման համար անհրաժեշտ աշխատանքը. 

  • Հայաստանի բնակավայրերում քաղաքացիական անհատականխմբային նախաձեռնություններին ծանոթացումքննարկումներնախապատրաստական այլ աշխատանք։ 

  • Բլեյան դպրոցի ներկայացում շահառուներին 

  • Նոր հանգույցների աշխատողների ընտրության բաց համակարգով ղեկավարմանկավարժական աշխատողների համար վերապատրաստման դասընթացներ և աշխատարաններ, «Մուտք կրթահամալիր» ճամբարկամավորական և վճարովի աշխատանք կրթահամալիրում՝ մենթորի հետ։   

  • Ցանցի նոր հանգույցի զարգացման ծրագրի մշակում։ 

Բլեյան ցանցի 2025թ. նախատեսվող հանգույցներ. 

  • Երևանում նոր դպրոց-պարտեզ նախկին «Սեբաստիա» մանկապարտեզի տարածքում (առաջարկը ԿԳՄՍՆ ներկայացվել է 11.102024թ 24-10-254 գրությամբ 

  • ՀՀ կառավարության ծրագրով մինչև 2026 թվականը կառուցվող մեկ դպրոցմեկ մանկապարտեզ՝ ԿԳՄՍՆ, մարզիհամայնքի ղեկավարության համաձայնեցված որոշումով։ 

  • Քաղաքացիական նախաձեռնություններով բլեյան դպրոցի նախակրթարաններիդպրոցների ստեղծում։ 

2025թմարտին նախապատրաստական աշխատանք է տարվում Լոռու մարզի ՍտեփանավանումՎանաձորում նախակրթարանների ստեղծման համարքննարկվում է Շիրակի մարզի Գյումրիում Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի հետ ավագ դպրոցի նախաձեռնությունը։ Ավագ դպրոցի կազմակերպման մեջ կներգավվեն Գյումրիում գործող  հայտնի արվեստագետներ իրենց արվեստանոցներով։ Շարունակվում են աշխատանքները Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում՝ «Դար» հիմնադրամի «Գագարին» նախագծով կլաստերային ուսուցման փորձարարական ծրագրի ուղղությամբ։ Երևանի քաղաքապետի այցով նոր զարգացում կունենա բլեյան դպրոցի այլընտրանքի տարածումը քաղաքում։  
Ստեփանավանի քաղաքացիական նախաձեռնությունը վճռական է մինչև 2025-2026 ուսումնական տարվա սկիզբը նախակրթարան բացելու հարցում։  

 

Մենթորական աշխատանքիբլեյան բաց ցանցի հանգույցների ստեղծման գործիքներ 

  • Ծանոթություն կրթահամալիրին։ Մասնակիցները ֆիզիկական միջավայրում ծանոթանում են կրթահամալիրինիրականացվող ծրագրինուսումնական օրացույցինկազմակերպմանըկրթական միջավայրին։ Կրթահամալիրի կացարանները և խոհանոցները հնարավորություն են տալիս Հայաստանի մարզերում բնակվողներին անցնելու այս մոդուլն իրենց հարմար ժամանակ՝ գարնանայինամառայինաշնանային արձակուրդի օրերին։ 

  • Կրթահամալիրի մասնագետի՝ մենթորի այցելությունը գործընկերոջ կարիքները ճշտելուաշխատանքային պայմաններին ծանոթանալու համար։ 

  • Առցանց հանդիպումներ և հավաքներայդ թվում՝ էլեկտրոնային նամակագրություն։ Սա գործընկերոջ և նրան կցված մասնագետի հիմնական գործիքն է։ Երկու կողմն էլ պետք է վարժ տիրապետի անհրաժեշտ գործիքներին։ 

  • Մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ։  
    Մանկավարժական աշխատողներիայդ թվում՝ ղեկավար կազմիմասնագիտական վերապատրաստումը մենթորական աշխատանքի հիմնական մասն է։ Վերապատրաստումը ենթադրում է վերապատրաստման մոդուլի ստեղծումառկա հանդիպում MSKH