2026-2028թթ

Բլեյան դպրոց
2026-2028թթ

ՀՀ 2026-2028 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի՝ ԿԳՄՍ նախարարության հայտում  «Աջակցություն Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին հեղինակային կրթական ծրագրերի իրականացման համար (Նորարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում)» շարունակական ծրագիրը պահպանելու, ընդարձակելու նպատակով դրամաշնորհ հատկացնելու առաջարկ 

  

Իրավական հիմքերը   

  • «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը` փոփոխություններով։ 

  • «Նախադպրոցական կրթության» մասին ՀՀ օրենքը՝ փոփոխություններով։ 

  • «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքը՝ ընդունված 22.05.2024թ.։ 

  • «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագիրը»  (ՀՕ-441-Ն)։ 

  • ՀՀ կառավարության 16.03.2023թ. N 351-Լ որոշմամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը։ 

  • ՀՀ կառավարության` օրենքով սահմանված պարտավորությունը իր ստեղծած (ՀՀ կառավարության 27.02.2003թ. h. 361 որոշումփորձարարական-հետազոտական միավորումը ֆինանսավորելու։  

  • ՀՀ կառավարության 4.02.2021թ. N 136-Ն որոշմամբ հաստատված հանրակրթության պետական չափորոշիչը (այսուհետ՝ չափորոշիչ), դրա ամբողջական ներդրումը։  

  • «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի կանոնադրությունը (այսուհետ՝ կանոնադրություն)։  

  • ՀՀ 2025թ պետական բյուջեով նախատեսված «Նորարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում. հեղինակային կրթական ծրագրերի վերամշակում և իրականացում՝ անհատի օժտվածության զարգացման բաց համակարգ՝ ստեղծագործ անհատի կրթական պատվերի իրականացում» անվանումով-նկարագրությամբ տողով (ՀՀ 2025թ. պետական բյուջեի մասին օրենք, հավելված N1, աղյուսակ N2, դասիչ՝ 1146, ծրագիր՝ 11014) 126 մլն 383,6 հազար դրամը հատկացված է «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ին ՀՀ կառավարության 27.12.2024թ. N2060 որոշումով (5-րդ հավելված, աղյուսակ 7), ծախսերի եռամսյակային (աճողական) համամասնություններով (4-րդ հավելված)։  

Կրթահամալիրը սահմանված կարգով ՀՀ ԿԳՄՍ նախարարություն է ներկայացրել ծրագրի 2025թ. աշխատանքի բովանդակությունը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ 2025 թվականի համար 16.01.2025թ. կնքել «Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության» N 1146-11014 պայմանագիրը, կրթահամալիրի՝ սահմանված կարգով հաստատված դրամական մուտքերի և ծախսերի 2025թ. նախահաշվում ներկայացրել է ծրագրի միջոցների ծախսերը:  

2026-2028 թթ ՄԺԾ ծրագրի ԿԳՄՍ նախարարության հայտում «Աջակցություն Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին հեղինակային կրթական ծրագրերի իրականացման համար (Նորարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում)» շարունակական ծրագիրը պահպանելու և ընդարձակելու առաջարկի իրավական այլ հիմքեր բերված են նախորդ տարիների ծրագրերում։ 

 

Իրավիճակի նկարագրություն 

Հեղինակային կրթական ծրագիր ընտրող, կրթահամալիրի մասնաճյուղ ուսումնական հաստատություններում սովորող երեխաները Երևանի բոլոր վարչական շրջաններից, հանրապետության մարզերից են։ Չնայած նրան, որ կրթահամալիրին հանրակրթական ծրագրերի լիցենզիաներով որոշված սահմանային տեղերը չսպառելու համար ընդունելության պայմանները խստացվում են, 2024-2025 ուսումնական տարում կրթահամալիրի սովորողների ընդհանուր թիվն ավելացել է 200-ով։ Հեղինակային կրթական ծրագրի սովորողներն ընդունվում են ոչ գիտելիքների ստուգման՝ քննությունների միջոցով, այլ «Մուտք կրթահամալիր» ճամբարով։ Սա վերաբերում է նաև կրթահամալիրում իրենց մանկավարժական աշխատանքը գտնողներին։ Հայերենին չտիրապետող երեխաներին հայոց լեզվով ուսուցման ծրագրում ներառելու փորձը, կրթահամալիրում ուսուցանվող օտար լեզուների մեծ թիվը հեղինակային ծրագիրը մատչելի է դարձնում Հայաստանում հաստատվել ցանկացող յուրաքանչյուրի համար. 2024թ. վերջին կրթահամալիրի դպրոցներում, քոլեջում սովորում է այլ մայրենի լեզու կրող 25 սովորող։ Քաղաքում անընդհատ դժվարացող տրանսպորտային երթևեկության պայմաններում 2024թ. օրական միջինում 1-12-րդ դասարանցի 2250 սովորող դպրոց եկել է տրանսպորտով՝ անձնական, հանրային, թե կրթահամալիրի միասնական երթուղիներով։ Կրթական ծրագիրը բնակավայրին մոտեցնելու առաջարկով ավելի ու ավելի հաճախ են դիմում քաղաքացիներ՝ հանրապետության մարզերից։ Բլեյան ցանցի ստեղծան-ծավալման խնդիրները բխում են իրավական ակտերում պետական հանրակրթական և այլընտրանքային ծրագրերի նկատմամբ խտրությունիցայլընտրանքային նոր ծրագրերի ստեղծման, փորձաքննության, հաստատման համար սահմանված պայմաններից։ 2025թ. դրամաշնորհային պայմանագրի հավելվածում՝ 2025թ. Ծրագրի աշխատանքներում ցանցի կարևորումը նաև դրամական հատկացումով պահանջում է դրա համար իրավական հնարավորությունների ապահովում։ 

Հեղինակային կրթական ծրագրի լրամշակման արդյունքները՝ 2024-2025 ուսումնական տարվա ուսումնական պլանները, կազմակերպման կարգերը, առարկայական (դասընթացների) ծրագրերը, ուսումնական նախագծերը արտացոլում են ծրագրի ձեռբերումները, նախորդ տարիների աշխատանքի արդյունքները, որոնք որպես ցուցանիշներ, արտացոլված են  սահմանված կարգով ներկայացված հաշվետվություններում։ Հեղինակային մանկավարժության անընդհատությունը, մոբիլությունը, զարգացումն ապահովում են՝  

  • ծրագրի կազմակերպումը թվային միջոցներով, ուսումնական բլոգներով, ուսումնական օրացույցով, անհատական ուսումնական պլաններով, ուսումնական նախագծերով.  

  • ծրագրային միջավայրում ուսումնական աշխատանքի կապը սովորողի անհատական և հանրային կյանքի հետ.  

  • սովորողի նախասիրությունների բացահայտման ու զարգացման, մասնագիտության ինքնուրույն ընտրության, «կրթություն-գիտություն-աշխատաշուկա» կապի անհատականացման անընդհատ զարգացող ձևերը,  

  • սովորողի կրթական անհատական պատվերի կազմակերպմանըստեղծագործական, հետազոտական նախագծերին կրթական համայնքիգործընկերների՝ տարբեր ոլորտների մասնագետների, «Սեբաստացիներ», «Դար», Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի, «ԱրԱվես» ՀԿ-ի մասնագետների աջակցությունը։ Կրթահամալիրն ունի տարբեր նախագծերով գործընկերներ Երևանի և մարզերի դպրոցներում։ Գործընկերությունը հեռանկարային է ծրագրի նոր շահառուների համար, և կրթահամալիրի աշխատողների, սովորողների համար հեղինակային մանկավարժության փոխանցման փորձառություն է։ 

Բլեյան դպրոց-պարտեզ ուսումնական հաստատությունը նախակրթարանով դպրոցի հեղինակային մոդել է՝ 2-5 տարեկանների խնամքի և զարգացման, 5 տարեկանների ուսուցման խմբերով, 1-5-րդ դասարաններով, երկարացված օրվա, սովորողի լրացուցիչ կրթության կազմակերպմամբ։ Հինգ տարեկանները ներառված են դպրոցի ամենօրյա ընդհանուր պարապմունքների, ուսումնական օրացույցով որոշված ծեսերի-տոների մեջ։ Միջավայրը տարիների ընթացքում հեղինակային մշակմամբ առավելագույն հարմար է դարձել իր բոլոր տարիքների սաներին-սովորողներին՝ իր լաբորատորիաներով, կաբինետներով, սրահներով, բակ-պարտեզով, ուսումնական գույքով։  Սա խնամված իրական պարտեզ է, որը հնարավորություն է տալիս իրականացնելու ամառային լողափնյա, ձմեռային պարտեզների բաց նախագծեր։ Ամբողջ ամառ դպրոց-պարտեզներում գործում են լողափնյա բաց, բացօթյա ճամբարներ, որտեղ ուսումնական գրավիչ աշխատանքով են զբաղվում նաև կրթահամալիրում չսովորող երևանցի, մայրաքաղաքում հյուր 2-12 տարեկան երեխաներ։   

Բլեյան դպրոցի անընդհատ զարգացող միջավայրը՝ ուսումնաարտադրական արհեստանոց-արվեստանոց-լաբորատորիաների, ցուցասրահ-համերգասրահ-ստուդիաների ցանցը, ստեղծվում-սպասարկվում է կրթահամալիրի աշխատողների, այդ թվում՝ նաև մանկավարժական, տարատարիք սովորողների կողմից, նրանց ստեղծած ապրանքներով, ծառայություններով, աշխատանքով՝ կրթահամալիրի կողմից աշխատած դրամական միջոցներով։ Կարևորում ենք 2024թ. ԲՏՃՄ նոր՝ սարքաշինության, ՏՏ-ռոբոտաշինության, թռչող սարքերի լաբորատորիաների ստեղծումը, տեխնոլոգիայի-կերպարվեստի արվեստանոցների նորացում-ամբողջացումը բրուտի չարխով, թրծման վառարաններով, ուսումնական ագարակում կենդանիների պահպանման-խնամքի, կենդանապահի կենցաղի պայմանների լավացումը։ Ուսումնական կենտրոնների հզորացումը՝ որպես հանրակրթության կենդանի միջավայր, նրանց մասնագիտական ներուժը, ուսուցման կազմակերպման հեղինակային մոտեցումները՝ ուսուցման և գնահատման գործիքներով, ապահովում են, որ ուսումնական աշխատանքը դառնա փորձարարություն, կրթական ծրագիրը յուրացվի փորձով, արտադրությամբ, ուսումնական աշխատանքի արդյունքները ներկայացվեն հանրային հարթակներում։ Սա հնարավորություն է տալիս ուսումնական կենտրոնները ներգրավել Հանրակրթության չափորոշչի ամբողջական ներդրման նպատակով իրականացվող մենթորական ծրագրերում։ Ուսումնական կենտրոններում ապահովվում է նաև կրթահամալիրի քոլեջում իրականացվող միջին մասնագիտական, նախնական մասնագիտական կրթական ծրագրերի սովորողների համար «Մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքով որոշված  աշխատանքի վրա հիմնված ուսումնառության, վերջնարդյունքներին միտված աշխատանքային կարողունակությունների ձեռքբերման միջավայր։ Բլեյան դպրոցի այս փորձը օգտակար է ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրում ընդգրկված մարզային դպրոցների, կրթահամալիրների համար՝ որպես պետական կրթական ծրագրի կազմակերպումը, սովորողի ուսումնական աշխատանքը հանրակրթության չափորոշչին համապատասխանեցնելու իրական հնարավորություն։ 

2024թ. ՈԱԱԿ-ի կողմից կրթահամալիրի քոլեջում սկսված պետական հավատարմագրման աշխատանքը, ԿԳՄՍՆ մանկավարժական ակումբի քննարկումները առաջացրին հեղինակային ծրագրի, կրթության վրա նրա ազդեցության հանրային գնահատման պահանջ։ 2025թ. աշխատանքի ծրագրում ներառված են կրթական ծրագրի գնահատման գործիքների մշակումը, նախադպրոցական ծրագրի, կրթահամալիրի դպրոց-պարտեզների, ավագ դպրոցի հավատարմագրումը՝ հեղինակային ծրագրի պահանջներով։ Արդյունքները սահմանված կարգով կներկայացվեն ԿԳՄՍՆ։ Սա նաև բլեյան բաց ցանցի հանգույց դառնալու կամ կրթահամալիրի մենթորական աջակցությունից օգտվելու հայտ ներկայացնող դպրոցի, մանկապարտեզի համար ուղեցույց կլինի։ 

 

 

2026-2028 թթ գերակայությունները, նպատակները և խնդիրները 

  1. Ծրագիրը շարունակական է՝ որպես հեղինակային կրթական ծրագիրն ընտրող սովորողի, սանի կրթության սահմանադրական իրավունքի ապահովում։ ՀՀ բյուջեում բյուջետային ծրագրի 1146, միջոցառման 11014 դասիչով ծրագիրը կրթահամալիրի հիմնադիր ՀՀ կառավորության կողմից որոշված պետական աջակցությունն է կրթահամալիրին՝ հեղինակային կրթական ծրագրերի վերամշակման և իրականացման, հեղինակային ծրագրի 2-4 տարեկանների խմբերի պահպանման, անհատի օժտվածության զարգացման բաց համակարգի, ստեղծագործ անհատի կրթական պատվերի իրականացման համար։ Սա պետական պատվեր է, որը հնարավորություն է տալիս կրթական բաց համայնքին լիարժեք մասնակցելու կրթահամալիրի զարգացման ծրագրին, ծրագրով անհրաժեշտ նյութական նոր միջավայրի ստեղծմանը, ուսումնական տարաբնույթ նախագծերին։ Եվ հանրապետությունը, շնորհիվ կրթահամալիր փորձարարական-հետազոտական միավորումում իրականացվող բլեյան դպրոց ծրագրի, «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքով որոշված՝ պետական կրթական ծրագրերի դինամիկ զարգացող այլընտրանքն ունի, հանրակրթության նոր չափորոշչի ամբողջական ներդրման գործուն մասնակից։  

ՀՀ պետական բյուջեում կրթահամալիրին տրամադրվող ամենամյա «Աջակցություն «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին հեղինակային կրթական ծրագրերի իրականացման համար (Նորարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում) 2025թ. ծրագիրը ներառում է.     

  • հեղինակային կրթական ծրագրերի մշակում-լրամշակում, ամբողջական թվային ուսուցման համար ծրագրերի սովորողներին, մանկավարժական աշխատողներին անհրաժեշտ էլեկտրոնային նյութերի, ուսումնական գրականության ստեղծում, մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացում, ծրագրի իրագործման համար անհրաժեշտ թվային գրադարանի սպասարկում.    

  • կրթահամալիրի կանոնադրությամբ որոշված մասնաճյուղ դպրոց-պարտեզների կազմում գործող նախակրթարանների սաների՝ 2-5 տարեկանների խմբերի պահպանում.    

  • կրթահամալիրի կանոնադրությամբ որոշված ուսումնական կենտրոնների պահպանություն, նրանցում իրականացվող արտադպրոցական ուսուցման աջակցություն, սովորողների նախասիրությունների, օժտվածության դրսևորման, զարգացման բաց համակարգի աջակցություն. 

  • բլեյան բաց ցանցի ստեղծման,  հեղինակային մանկավարժության տարածման գործընկերային նախագծերի համակարգում։    

  

  1. Ծրագրի ընդարձակում 

  1. Բլեյան բաց ցանցի ձևավորում 

Միջնաժամկետ շրջանում բլեյան դպրոց ծրագրով աշխատող ուսումնական հաստատությունների ցանցի ստեղծումը կմոտեցնի ծրագիրը այն ընտրողների, շահառուների բնակավայրին, կապահովի «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով որոշված կրթական ծրագրերի մատչելությունը, հանրակրթական ծրագիր ընտրելու իրավունքը՝ հաղթահարելով այսօր հաստատված խտրական վիճակը։ Սրա համար ենթադրվում է պետական աջակցություն երկու ուղղությամբ՝   

  • «Հանրակրթության մասին» օրենքով ամրագրված հանրակրթության նպատակները և պետական քաղաքականության սկզբունքները (հոդված 5) պահանջում են մի շարք իրավական ակտերում փոփոխություններ։ Կրթության կառավարման տեղեկատվական հարթակում «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին» օրենքներից բխող, հանրակրթական, նախադպրոցական ուսումնական հաստատությունների, կրթական ծրագրերի կազմակերպման, դրանց աշխատողների, սովորողների գործունեությունը, գնահատումը, հարաբերությունները կարգավորող իրավական ակտերում պետական կառավարման լիազորված մարմնի կողմից այլընտրանքային, մեր դեպքում՝ հեղինակային կրթական ծրագրի, նրա առանձնահատկությունների փաստացի կարևորում։ Առանց սրա ոչ միայն հեղինակային ծրագրի աշխատողների, սովորողների համար լրացուցիչ պարտավորություններ, անհաղթահարելի դժվարություններ են առաջանում, այլ նաև ծրագիրն ընտրող դպրոցի համար՝ իրական խոչընդոտներ։ Կրթության կառավարման տեղեկատվական հարթակում այլընտրանքային ծրագրերի համար հարթակի ստեղծումը ԿԳՄՍՆ-ի, ԿՏԱԿ-ի կողմից գրանցված պարտավորություն է. ակնկալում ենք մինչև 2025թ. հունիս խնդիրը լուծել։ Կրթահամալիրը 2025թ. կներկայացնի նաև իրավական ակտերում փոփոխությունների առաջարկի փաթեթ։  

  • Բլեյան ցանցի ստեղծման համար դրամական միջոցներ։    
    Ցանցի ֆինանսական կազմակերպումն առաջարկում ենք կրթահամալիրի ֆինանսական կազմակերպման մոդելի հիման վրա։ Անհրաժեշտ ծախսերի աղբյուրները. 

  • ՀՀ բյուջեի «Հանրակրթություն ծրագրի» հատկացումները ցանցի դպրոց-պարտեզներին ՀՀ կառավարության 2022.09.19թ. N 1481-Ն որոշմամբ սահմանված կարգով, բանաձևով նախադպրոցական խմբերի, հանրակրթական դասարանների թվով 

  • Ծրագրի համար հատկացվող լրացուցիչ միցոցներն ուղղված կլինեն ցանցի դպրոց-պարտեզում 2-4 տարեկանի խմբի (խմբերի) պահպանմանը, ցանցի դպրոց-պարտեզի ղեկավարի, դաստիարակների, դասավանդողների շուրջտարյա զարգացման համակարգին, ցանցի դպրոցի աշխատողների, սովորողների նախագծային ուսուցման կազմակերպմանը. 

  • կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիան, մեդիագրադարանը«Դպիր» մանկվարժական հանդեսը կսպասարկեն նաև ցանցի դպրոցներում ծրագրի մշակման-լրամշակման, ուսումնական նյութերի ստեղծման աշխատանքներին, կսպասարկեն ցանցի շահառուներին.  

  • Դպրոց-պարտեզներում սաների, սովորողների սնունդը, ուսումնական ճամփորդությունները, փոխադարձ ընդունելության ծրագրերը կկազմակերպվեն սովորողների, ծնողների միջոցներով։ 

Այսպիսով, Բլեյան բաց ցանցի ձևավորումը քաղաքացիների նախաձեռնությունների, առանձին ուսումնական հաստատությունների, ԿԳՄՍ նախարարության, մարզպետարանների, տեղական ինքնակառավարման մարմինների համաձայնեցված գործողությունների արդյունք է։ 2025թ. գործում է ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանում ցանցի դպրոց-պարտեզի ստեղծման քաղաքացիական նախաձեռնություն։ Պատասխանատուները մարզի, համայնքի ղեկավարության հետ քննարկում են դպրոց-պարտեզի տարածքի հարցեր, իրականացնում են հարցումներ բնակիչների շրջանում, սկսել են աշխատողների ներգրավումը կրթահամալիրում մշակված ընդունելության բաց համակարգի պահանջներով, առաջին վերապատրաստումը նախատեսված է 2025թ. փետրվարին։  Վերապատրաստման հայտարարություններով մասնակցության համար կարող են դիմել հանրապետության այլ ուսումնական հաստատությունների աշխատողներ իրենց նախաձեռնությամբ։  

  1. Աջակցություն պետական կրթական ծրագրում մանկավարժական նորարարության տարածմանըհանրակրթության չափորոշչի ամբողջական ներդրմանը։  

Կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիան մշակել է բլեյան դպրոցի մենթորական աշխատանքի կազմակերպման կարգը՝ մեր կողմից ստեղծված կրթական գործիքների ներդրմամբձևավորել ըստ ուսումնակւան բնագավառների հեղինակային փորձի փոխանցման առաջարկների փաթեթ, այդ թվում՝  

  • ԲՏՃՄ բնագավառի կազմակերպման փորձի փոխանցումհանրապետության դպրոցների բնագիտության լաբորատորիաների «կենդանացում» սովորողների և ուսուցիչների միասնական աշխատանքով, բնագիտական փորձեր կրտսեր դպրոցականների համար ամենամսյա ֆլեշմոբ։ 
    Հանրակրթության պետական չափորոշչով որոշված հենքային ուսումնական պլանում ԲՏՃՄ բնագավառին ամենաշատ ժամաքանակն է հատկացված, ՀՀ կառավարությունըԿԳՄՍՆ-ը հատուկ ուշադրություն են դարձնում բնագավառին՝ նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացումովդասավանդողների աշխատավարձի բարձրացման չափաքանակներով։  ԲՏՃՄ կրթության անհրաժեշտ որակը և արդյունավետությունը պահանջում են  ուսուցման կազմակերպում փորձարարությամբ, գործող համապատասխան լաբորատորիաներ, ստացված լաբորատոր սարքավորումների օգտագործում։ Սա հնարավոր է փորձից չվախեցող, կարողունակ ուսուցչի դեպքում, ԲՏՃՄ բնագավառի ուսուցիչների որակական փոփոխությամբ։ Հակառակ դեպքում՝ կառավարության, նախարարության ջանքերը, ՀՀ բյուջեի միջոցները նպատակային չեն լինի։  
    Հանրապետությունում վիճակը շտկելուն կարող է ավելի մեծ ծավալով մասնակցություն ունենալ կրթահամալիրըորտեղ առկա են. 

  • նյութական միջավայր. բացի բնագիտության, կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի լաբորատորիաներից, կրթահամալիրում գործում են նաև ՏՏ-ռոբոտաշինության, ինժեներատեխնիկական, սարքաշինականթռչող սարքերի լաբորատորիաները 

  • ծրագրային-կազմակերպական միջավայր. գործում են ակումբներկազմակերպվում են «Սովորող սովորեցնող» շուրջտարյա նախագծեր, որոնցով սովորողներն իրար, կրտսերներին փոխանցում են իրենց անհատական փորձով ձեռքբերված գիտելիքները, կարողությունները, ամենամյա բաց տեխնոճամբար Արատեսում, բնագիտատեխնիկական և «Հանրակրթական դիջիթեք» բաց ստուգատեսներ, բնապահպանական բաց ճամբարներ. 

  • Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի, «ԱրԱվես» ՀԿ-ի հետ մշակվում, իրականացվում են ուսումնական ամենամյա, շարունակական նախագծեր։  

  • «Արհեստ և արվեստ» բնագավառի կազմակերպման փորձի փոխանցում. ուսուցումը՝ արտադրությամբուսումնական օրացույցով՝ ծեսով, համերգով, ցուցահանդեսով, քանդակագործության, շրջակա միջավայրի բարելավման, ազգագրական ամենամյա բաց փառատոներով։ 
    Հանրակրթության պետական չափորոշչով որոշված միջնակարգ կրթության շրջանավարտի ակնկալվող կարողունակություններին և հանրակրթական հիմնական ծրագրերի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներին (չափորոշիչ II բաժին) հասնելու համար սահմանվել է «Արվեստ և արհեստ» ուսումնական բանգավառըհենքային ուսումնական պլանով (բաժին VIIբնագավառին ուսումնական ժամեր են հատկացվել ոչ միայն, միջին դպրոցներում, այլև ավագ դպրոցում։ Կրթահամալիրում իրականացվող հեղինակային ծրագրում այս բնագավառը միշտ եղել և մնում է ուշադրության կենտրոնում, և կրթահամալիրը պատրաստ է ավելի մեծ ծավալով մասնակցելու հանրապետությունում վիճակը շտկելուն, չափորոշչի ամբողջական ներդրմանը նաև այս բնագավառում։ Կրթահամալիրում առկա են. 

  • նյութական միջավայր՝  

  • կերպարվեստի-քանդակի, դիզայնի, խեցեգործության, կտորի և թելի մշակման, մոդելավորման, ոսկերչության, ճարտարապետությանայլ տեխնոլոգիական ավեստանոց-արհեստանոցներցուցասրահներ. 

  • Երաժշտության սրահներհամերգասրահներ, գործիքներ. 

  • ծրագրային-կազմակերպական միջավայր. ուսուցումը կազմակերպվում է օրացույցով՝ ամենամյա արվեստի փառատոն, հունվարյան, հունիսյան ազգագրական փառատոն, փառատոնային բաց ճամբարներ, ամենօրյա ընդհանուր պարապմունք, ամենշաբաթյա ժամերգություն, համերգ տոնախմբություն, ամենամսյա համերգ հարավարևմտյան ֆիլհարմոնիկում, ցուցադրություններգործում են ակումբներստեղծագործական խմբերհամույթներ. 

  • փառատոնը հարթակ է մանկավարժական ստեղծագործ համայնքի, գործընկեր ուսումնական հաստատությունների, տեղացի և օտարերկրյա անկախ արվեստագետների համար՝ փոխանցելու իրենց յուրահատուկ տեսլականները,  գեղարվեստական պրակտիկայի սահմանները,  սովորողների, դասավանդողների  հետ բովանդակալից երկխոսելու, հրահրելու և փոխակերպելու միջավայրը: 

  • Ավագ դպրոցում, միջնակարգ դպրոցի 10-12-րդ դասարաններում ուսուցումը կազմակերպելու հեղինակային փորձի փոխանցում։ Անհատական պլանով ուսուցում։ Ուսումնական նախագծի, հետազոտական աշխատանքի կազմակերպում։ 
    Կրթահամալիրը՝ իր հետազոտական վարժարան և քոլեջ մասնաճյուղերի, հեղինակային կրթական ծրագրերի մշակման, կազմակերպման փորձով կարող է իր մասնակցությունն ունենալ հանրապետության ավագ դպրոցներում, միջնակարգ դպրոցի 10-12-րդ դասարաններում ՀՀ կրթության մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագրով ձևակերպված խնդիրների լուծման,  Հանրակրթության պետական չափորոշչով հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների ապահովման ուղղությամբ։  

Դրա համար առկա են. 

  • Նյութական-կազմակերպական միջավայր՝ ուսումնական կենտրոններով, արվեստանոց-արհեստանոց-լաբորատորիաների ցանցով, մարզական ակումբային, ռազմամարզական, արշավախմբայինհայրենագիտական ճամբարների, ստեղծագործական հավաքների համար ստեղծված հնարավորություններով։ 

  • Կազմակերպական ծրագրային միջավայր՝ ուսումնական օրացույցով որոշված ամենամյա ստուգատեսներ, ստեղծագործական բաց հավաքներսովորողի ընտրությամբ ամենատարբեր ուսումնական նախագծերֆլեշմոբային առաջադրանքների և օրացույցի առանձին մասերի մշակմանը մասնակցությամբ, արտադրությամբ, անվանական մրցանակներովգնահատման կրեդիտային համակարգի ներդրմամբ, հետազոտական աշխատանքով, որ 2022-2023 ուսումնական տարվանից ուսումնական պլանի բաղկացուցիչ է՝ պարտադիր 9-12-րդ դասարանցի յուրաքանչյուր սովորողի համար։ 

  • Անհատական պլանով ուսուցում։ Կրթահամալիրի ավագ դպրոցը և մասնագիտական ուսուցման քոլեջը իրար լրացնում են ի շահ սովորողի մասնագիտական կողմնորոշմանընտրության հնարավորություն են տալիս սովորողին։ Անհատական պլանը կազմելիս սովորողն ընտրում է չափորոշչով որոշված հանրակրթական ընդհանուր դասընթացի ծրագիրը, օտար լեզուներընդհանուր դասընթացներում չներառված դասընթացներ՝ գործունեություն (կրթահամալիրի ուսումական կենտրոնների ծրագրերքոլեջում իրականացվող մասնագիտական կրթության բաղադրիչներ, բուհի նախապատրաստական դասընթացներ)՝ ըստ իր նախասիրությունների և մասնագիտական կողմնորոշման, մարզական ակումբը, ուսումնական նախագծի, հետազոտական աշխատանքի թեմաներ։ Սովորողի անհատական պլանում ներառվում է նրա արտադպրոցական նախամասնագիտական կրթությունը այլ ուսումնական հաստատությունում։  

  • Հետազոտական նախագծի իրականացման մասնագիտական միջավայր. որպես նախագծի կազմակերպիչխորհրդատուղեկավարգրախոս՝ հանդես են գալիս կրթահամալիրի տարբեր դպրոցներումքոլեջում դասավանդողները,ուսումնական կենտրոնների, հանրապետության բուհերիայլ կազմակերպությունների մասնագետներ. 

արդյունքների պաշտպանությունը բաց էհրապարակված օրացույցովնաև առանձին հրավիրվում են կոնկրետ բնագավառների մեր գործընկերներըմասնագետներմասնագետ ծնողներ ու շրջանավարտներ։  

Հետազոտական աշխատանքը ոչ միայն սովորողի կարողունակություններ է ձևավորումզարգացնումնրանց համար նաև օտար լեզուները գործածելով սովորելու խթան դառնումայլ նաև հետազոտական վարժարանում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի զարգացման գործոն էկրթահամալիրի քոլեջիուսումնական կենտրոններիմասնագիտական ուսուցմանլրացուցիչ կրթությանիրական աշխատանքի բովանդակության պատվիրատու։ 

Առաջարկվող ուղղություններով առանցքային է դասավանդողների մասնագիտական զարգացումը՝ սեմինարների, կոնֆերանսների, աշխատարանների, վերապատրաստման ծրագրեր մասնակցության միջոցով, դասավանդման հմտությունների բարձրացումըԿԳՄՍ նախարարին կից ակումբին ներկայացված շարունակական կրթությունը: Ծրագրով նախատեսվող վերապատրաստումները կկազմակերպվեն գործընկեր դպրոցների հետ համաձայնեցված ծրագրերով, ժամկետներում։ Այդ վերապատպաստումները բաց կլինեն ոչ միայն գործընկեր դպրոցների, այլ նաև առանձին, անհատական նախաձեռնությամբ հայտ ներկայացնողների համար։ Վերապատրաստման մասնակիցները կարող են օգտվել կրթահամալիրում գործող մենթորական աջակցության շուրջտարյա այլ ձևերից, այդ թվում՝ մանկավարժական ակումբների, ստեղծագործական խմբերի, մասնագիտական զարգացման ակումբների, մասնախմբերի քննարկումների մասնակցություն։ 

2024թ ընթացքում «Դար», «Սեբաստացիներ», «Ծաղկունքի բաց դպրոց» հիմնադրամների հետ Գագարին կլաստերում,  ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի հետ փառատոնային համագործակցության փորձով 2025թ. կրթահամալիրը Վայոց ձորի մարզի Գոմքում սկսել է այս ուղղությամբ մենթորական աշխատանք։ 

 

 

Նախատեսվող ծախսեր. հիմնավորում  

«Աջակցություն Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին հեղինակային կրթական ծրագրերի իրականացման համար» շարունակական ծրագրով 2026-2028 թթ ՄԺԾ ծրագրով դրամաշնորհի չափն առաջարկում ենք հաշվել այսպես. 

  1. «Աջակցություն Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին հեղինակային կրթական ծրագրերի իրականացման համար» շարունակական ծրագրով 2026-2028 թթ ՄԺԾ ծրագրով դրամաշնորհի չափն առաջարկում ենք հաշվել 2025-ի փաստացի ֆինանսավորման համեմատ՝ տարեկան 10%-ի չափ աճով՝   նկատի ունենալով շահառուների թվի՝ հեղինակային կրթական ծրագրերում ընդգրկված սովորողների, մանկավարժական աշխատողների, ուսումնական բաց նախագծերի, հանրակրթական ստուգատեսների, ճամբարների, կրթական փոխանակումների ծրագրի մասնակից սովորողների, մանկավարժական աշխատողների, թվայնացված բաց միջավայրից օգտվողների աճը,  հեղինակային դրամաշնորհային ծրագրով մատուցվող ծառայությունների՝ ուսումնական կենտրոնների, արհեստանոց-արվեստանոց-լաբորատորիաների, մշակվող դասընթացների, ուսումնական նախագծերի, ստեղծվող ուսումնական նյութերի  ծավալների աճը, կրթահամալիրում ստեղծված նոր արվեստանոց-արհեստանոց-լաբորատորիաներում, ստեղծագործական նախագծերում և ակումբներում նոր մասնագետներ ներգրավելու պահանջը:   

Դրամաշնորհի միջոցներն ամբողջությամբ ծախսվում են որպես մանկավարժական աշխատողների, մասնագետների աշխատավարձ։ Կրթահամալիրում հեղինակային կրթական ծրագրերի մշակման, իրականացման, տարածման համար անհրաժեշտ, ծրագրերով որոշված մյուս աշխատանքները (կրթահամալիրի կանոնադրական գործունեության ուղղություններ)՝ հեղինակային կրթական ծրագրի և սովորողի անհատական ուսումնական պլաններով, սովորողի-սանի ուսումնառության պայմանագրով որոշված լրացուցիչ կրթական ծառայություններ, սննդի կազմակերպում, երկարօրյա ուսուցում, լրացուցիչ կրթություն, ուսուցման հեղինակային ծրագրով որոշված պայմանների, այդ թվում՝ մեդիակրթության ապահովում, կազմակերպվում են ուսումնառության պայմանագրերով որոշված՝ ծնողական ամսական լրավճարներով։ Դրանք ամբողջությամբ փոխանցվում են կրթահամալիրի բանկային հաշվին, արտացոլվում կրթահամալիրի ֆինանսական մուտքերում, կրթահամալիրի խորհրդի հաստատած ուղղություններով և չափաքանակներով կատարվող ծախսերում, սահմանված կարգով ներկայացվող ֆինանսական հաշվետվություններում։  

Աղյուսակում հաշվարկի միավորը հազար դրամն է։   

Աջակցություն Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին հեղինակային կրթական ծրագրերի իրականացման համար  

2026թ. 

2027թ. 

2028թ. 

139021,96 

152924,16 

168216,57 

  

  1. Ծրագրի ընդարձակման համար պահանջվող միջոցներ 

  1. Բլեյան բաց ցանցի կազմակերպում։  
    ՀՀ տարբեր մարզերում և Երևան քաղաքում քաղաքացիների նախաձեռնությամբ ստեղծվող ուսումնական խմբերը սկզբնական փուլում կարող են համարվել որպես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մասնաճյուղեր։ Այս դեպքում ուսումնական խմբերի սովորողները համարվում են կրթահամալիր սովորողներ, մանկավարժական աշխատողները՝ կրթահամալիրի մանկավարժական աշխատողներ։ Կրթահամալիրը հետևում է ուսումնական պայմանների համապատասխանությանը ներկայացվող պահանջներին, իրականացնում է մանկավարժական աշխատողների վերապատրաստում և պարբերական մոնիթորինգ։ Ծրագրի ծախսերում ընդգրկվում են ծրագրի համակարգման, մանկապարտեզային խմբերի դաստիարակների և նրանց օգնականների աշխատավարձը, մանկավարժական աշխատողների վերապատրաստման ծախսերը, շուրջտարյա մոնիթորինգի ծախսերը։  

Մեկ մանկապարտեզային խումբ և մեկական դասարան ունեցող դպրոց-պարտեզի համար, բացի ՀՀ բյուջեի «Հանրակրթություն ծրագրի» միջոցներից, անհրաժեշտ կլինեն.  

  • 2-4 տարեկանների դաստիարակի, օգնականի, երաժշտության դաստիարակի մեկ տարվա աշխատավարձ  12*120000*2.5 դրամ։ 

  • Մանկավարժական աշխատողների վերապատրաստում կրթահամալիրում՝ 30 ժամանոց ծրագրով՝ 300 000 դրամ։ Տարեկան 4 վերապատրաստում՝ 1 200 000 դրամ։  

  • Մանկավարժական աշխատողների աշխատանքի մոնիթորինգ-խորհրդատվություն տարեկան չորս անգամ՝ հինգ աշխատանքային օրով։ Գործուղվող աշխատակցին տրվում է ճանապարհածախս, գիշերակաց և օրապահիկ։ Միջին թվով մեկ գործուղումը՝ 135 000 դրամ։ 2026-ին՝ չորս գործուղումը՝ 540 000 դրամ, 2027-ին, 2028-ին՝ վեցական գործուղում՝ տարեկան 810 000 դրամ։ 

2025թ այդպիսի մեկ նախաձեռնություն կրթահամալիրը կֆինանսավորի իր ոչ պետական միջոցների հաշվին, գործընկերների աջակցությամբ։  

2026թ ենթադրվում է այդպիսի երկու նախաձեռնություն, 2027թ՝ ևս երկու նախաձեռնություն, 2028թ՝ ևս  երկու նախաձեռնություն։ 

Աղյուսակում հաշվարկի միավորը հազար դրամն է։    

 

 

2026 

2027 

2028.000 

դաստիարակի աշխատավարձ 

7200.000 

14400.000 

21600.000 

վերապատրաստում տարեկան 4 անգամ  

1200.000 

1200.000 

1200.000 

մոնիթորինգ 

540.000 

810.000 

810.000 

Ընդամենը 

8940.000 

16410.000 

23610.000 

                                                                  

Ծրագրի նախագծային ուսուցման ծախսերը կարվեն այլ միջոցներով։  

  1. Աջակցություն պետական կրթական ծրագրում մանկավարժական նորարարության տարածմանը, հանրակրթության չափորոշչի ամբողջական ներդրմանը։  

  • Դպրոցների ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության լաբորատորիաների «կենդանացման», դպրոցում առկա, պահեստավորած սարքերը աշխատանքային վիճակի հասցնելու նպատակով յուրաքանչյուր սարքով իրականացվող փորձերի ցուցակի, փորձերի իրականացման մեթոդական ուղեցույցների ստեղծում։ Մեկ մեթոդական ուղեցույցը՝ 500000 դրամլրամշակումը՝ 100000 դրամ։ 2026թ՝ 10 ուղեցույց, 2027թ 5 ուղեցույցի լրամշակում, 2028թ՝ 5 ուղեցույցի լրամշակում։ 

  • Վերապատրաստման մոդուլների մշակում՝ «Ավագ դպրոցում, միջնակարգ դպրոցի 10-12-րդ դասարաններում սովորողի ուսումնական գործի կազմակերպումը անհատական ուսումնական պլանով», «Բնագիտություն, կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա դասավանդողների փորձարարական կարողություններ», «Ավագ դպրոցում «Արվեստ» դասավանդողների վերապատրաստումների 20 ժամանոց  մոդուլներ, տարրական, հիմնական դպրոցների «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա», «Երաժշտություն» և «Պար» դասավանդողների համար՝ 10 ժամանոց մոդուլներ։ 2026թ նախատեսվում է 5 մոդուլի մշակում՝ 3*500000+2*250.000 դրամ, 2027թ,՝ մոդուլների լրամշակում՝ 1.000.000 դրամ, 2028թ՝ մոդուլների լրամշակում՝ 300.000 դրամ։ 

  • Վերապատրաստումներ. այդ թվում՝ ԲՏՃՄ բնագավառի, կերպարվեստ-տեխնոլոգիայի, երաժշտության-ծեսի-պարի դասավանդողների, ուսումնական օրացույցովփառատոնով-համերգով ուսուցման կազմակերպիչների, ավագ դպրոցի տնօրեն-փոխտնօրենների, դասավանդողների։ Վերապատրաստումները 20 ժամանոց ծրագրով՝ 400.000 դրամ, 10 ժամանոց ծրագրով՝ 200.000 դրամ։ 2026թ. մինչև 2000.000 դրամի, 2027թ մինչև 3000.000 դրամի, 2028թ՝ մինչև 2000.000 դրամի։  

  • Դպրոցի ուսումնական օրացույցի կազմմանը, կազմակերպմանը աջակցություն։  Կրթահամալիրում քանդակագործության, շրջակա միջավայրի բարելավման, ազգագրական ամենամյա բաց փառատոներին մասնակցություն՝ դասավանդողների և սովորողների։ Մեկ խումբը՝ 20 մասնակից, երեք օրով, կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարանում՝ գիշերակացով։ Մեկ խմբի սպասարկման ծախսը՝ 340000 դրամ։ Դպրոցներում մեկական ծեսի և համերգի կազմակերպում կրթահամալիրի և դպրոցի սովորողների և ուսուցիչների մասնակցությամբ մեկ ծեսի մշակման, կազմակերպման համար՝ 100000, համերգի կազմակերպման համար՝ 50 000 դրամ։  Օրացույցի կազմակերպման համար նախատեսվող ծախսը՝  2026թ.՝ մինչև 4010.000 դրամի, 2027թ.՝ մինչև 090.000 դրամի, 2028թ՝ մինչև 090.000 դրամի։ Օրացուցային ավելի մեծ թվով նախագծերի  ծախսերի համար կներգրավվեն այլ միջոցներ։ 

  • Դպրոցներին տարվա ընթացքում մենթորական օգնություն՝ ֆիզիկական միջավայրում և հեռավար մեկ դպրոցի համար՝ 150000 դրամ։ 2026թ, 2027թ, 2028թ՝  1500000-ական դրամ։ 

 

Աղյուսակում հաշվարկի միավորը հազար դրամն է։    

  

2026թ 

2027թ 

2028թ 

Բնագիտական լաբորատորիաների «կենդանացում» 

5000.000 

500.000 

500.000 

Վերապատրաստման 20 ժամանոց մոդուլի մշակում, լրամշակում 

 2000.0  

 1000.0  

 300.0  

Վերապատրաստումների կազմակերպում 

 2000.0  

 3000.0  

 2000.0  

Փառատոնի մասնակցություն, ուսումնական օրացույցի  կազմակերպում 

 4010.0  

 5090.0  

 5090.0  

Դպրոցների մենթորական օգնություն 

 1500. 

 1500. 

 1500. 

Ընդամենը 

14510.0  

 11090.0  

 9390.0  

                                                                        

Ամփոփ աղյուսակ  

Աղյուսակում հաշվարկի միավորը հազար դրամն է։  

Աջակցություն Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին հեղինակային կրթական ծրագրերի իրականացման համար 

2026թ. 

2027թ. 

2028թ 

Ծրագրի շարունակականության ապահովում 

139021,96 

152924,16 

168216,57 

Բլեյան բաց ցանցի կազմակերպում 

8940.000 

16410.000 

23610.000 

Մենթորական աջակցություն դպրոցներին 

14510.0  

 11090.0  

 9390. 

Ընդամենը 

 162472.0