Ազգային մշակույթի զարկերակը Վերնատանը
Նելի Արղության և «Նռանե» պարային ակումբ
Ձմեռային Հանրակրթական ազգագրական փառատոնի օրերը մեր կրթահամալիրում վերածվել են մասնագիտական ու ջերմ հանդիպումների շարքի։ Քոլեջի Վերնատունը դարձել է այն հարազատ միջավայրը, որտեղ հրավիրյալ մասնագետների հետ փորձի փոխանակումն ու ազգային մշակույթի յուրացումը ստանում են նոր շունչ ու էներգիա։
Ներկայացնում ենք «Նռանե» պարային ակումբի հրավիրյալ հյուրերին և մեր փառատոնային առօրյան։
Ավելին՝ «Պարտեզ» ամսագրում։