«Պատմական մտքեր. անգլերեն բառեր» նախագծի ամփոփում
Վարդան Կարապետյան, Իրինա Ապոյան
Աշխատարանի գործունեությունն իրականացվում էր մեկ հիմնական նախագծի շուրջ, և մեր աշխատարանի նախագիծը «Պատմական մտքեր, անգլերեն բառեր» նախագիծն էր, որն ուներ միջառարկայական բնույթ՝ միավորելով պատմությունը, հասարակագիտությունը և անգլերեն լեզուն։ Նախագծի նպատակն էր՝ վերհանել պատմության մեջ նշանակալի, ազդեցիկ կամ քիչ հայտնի գործիչների կամ դեմքերի ճառերն ու ելույթները, դրանք կարդալ, վերլուծել անգլերեն կամ հայերեն լեզվով, որը նպաստում է բառապաշարի հարստացմանը, պատմական մտածողության և վերլուծական մտքի զարգացմանը։
Նախագծի ամփոփումը՝ դասավանդողի բլոգում
Համակարգողներ՝ Վարդան Կարապետյան, Իրինա Ապոյան
Էջի լուսանկարը՝ նախագծի արդյունքների ներկայացումից