Ստուգատեսային հունվարը Հարավի 2-4 տարեկանների ծմբում
Ռուզան Ասատրյան, Լիլիթ Հովհաննիսյան
Մարմնամարզական ստուգատեսի շրջանակում սաները բակում խաղացին ձմեռային մարզական հավեսախաղեր, մարզառոդարիկան խաղեր։ Հարավի մարզական սրահում դդմագլոր, դդմացատկ իրականացրին` խաղալով ու միաժամանակ մարզվելով։ Զարգացրին իրենց մարզական հմտություններն ու կարողությունները։ Ստուգատեսին մասնակցեց նաև ընտանեկան պարտեզը։ Ավելին՝ բլոգում․․․
«Ուսումնական խոհանոց» ստուգատեսի շրջանակում սաների հետ պատրաստեցինք շատ համեղ ու օգտակար մրգային աղցան, ջեռոցում խնձորից պատրաստված աղանդեր։ Նախագծին մասնակցեց նաև ընտանեկան պարտեզը։ Սաները զարգացրին իրենց խոհարարական հմտությունները, երևակայական ստեղծականությունը․․․
Ավելին՝ բլոգում․․․
Բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակում 2-4 տարեկանները խաղացին ճանաչողական, կառուցողական խաղ լեգոներով, ուսումնասիրեցին դդումն ու դդում ցանեցին՝ զարգացնելով բնագիտական հմտությունները։ Նախագծին մասնակցեց նաև ընտանեկան պարտեզը։
Ավելին՝ բլոգում․․․
Դդմածեսի շրջանակում 2-4 տարեկանների հետ կատարել ենք տեխնոլոգիական աշխատանք․ այլընտրանքային նկարչություն, դդմաքչփոր ենք արել ու ուսումնասիրել կորիզներն ու դդմի բնակիչներին, պատրաստել ենք դդմե տիկնիկ, ցանել կորիզները։ Ծեսին մասնակցել է նաև ընտանեկան պարտեզը։ Ավելին՝ բլոգում․․․
«Ազգագրական փառատոնի» շրջանակում Հարավի 2-4 տարեկաններն իրականացրին աշխատանքներ, որոնց նպատակն էր ազգային խաղերի, խոհանոցի, երգ ու պարի ուսուցումը, պահպանումն ու տարածումը։ Ստուգատեսին մասնակցեց նաև ընտանեկան պարտեզը։ Ավելին՝ բլոգում։
Ընկեր Տաթևը 2-4 տարեկանների հետ առաջին անգամ հանդիպեց։ Սաները, հետևելով մարզիչի հրահանգներին, մարզվեցին, վազվզեցին ու ցատկեցին։ Մարզական նման խաղ-վարժանքները շատ կարեւոր են սանի ֆիզիկական ակտիվության, զարգացման, շարժողականության համար։ Ավելին` բլոգում․․․